ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վանաձորում կասեցվել է կիսաֆաբրիկատների արտադրամասի արտադրական գործունեությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Սերգեյ Կարապետյանին պատկանող մսային կիսաֆաբրիկատների արտադրամասում (Լոռու մարզ, ք. Վանաձոր)։

Ստուգման ընթացքում ակնհայտ է դարձել, որ արտադրամասը գործում է սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով։ Մասնավորապես՝ արտադրական շինությունների առաստաղները, պատերը պատված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, չեն կանխարգելել կեղտի կուտակումը, առկա են բորբոսի հետքեր:

Սննդամթերքի անվտանգությունը վերահսկող մարմինը կասեցրել է մսային կիսաֆաբրիկատների արտադրամասի արտադրական գործունեությունը և սահմանել ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular