ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտակարգ դեպք՝ Ալավերդիում․ «Պեգաս» չգործող ռեստորանի տարածքում հայտնաբերվել է տղամարդու դի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մարտի 9-ին, դժբախտ պատահար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչությունում և ոստիկանության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ալավերդի քաղաքի «Էնգելս» թաղամասի «Պեգաս» ռեստորանի տարածքում տղամարդու դի կա։ Գրել է Shamshyan.com-ը:

Պարզվել է, որ «Պեգաս» չգործող ռեստորանի մոտ, Մ6 միջպետական ավտոճանապարհի հարակից հատվածում մոտ 5 մետր բարձրությամբ հենապատի տակ է հայտնաբերվել մահացածի դին՝ ակնհայտ տարբեր մարմնական վնասվածքներով։

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Թումանյանի քննչական բաժնի քննիչ Դ․ Հակոբյանի որոշմամբ նախաձեռնվել է  քրեական վարույթ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Լոռու մարզի բնակիչ 67-ամյա Գևորգ Գ․-ն է։

Ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հայտնաբերվել է դեպքին ականատես, ով հայտնել է, որ Գևորգ Գ․-ն լինելով ակնհայտ ոչ սթափ վիճակում, ճոճվելով քայլել է նշված վայրում, նստել է հենապատի վրա, ապա կարճ ժամանակում կորցրել է  հավասարակշռությունը և վայր ընկել։

Նշված տեղեկության հավաստիությունը ոստիկաններն ու քննչական բաժինը պարզում են։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular