ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հիմնանորոգվում է Մարգարա-Վանաձոր-Տաշիր միջպետական նշանակության ավտոճանապարհը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հիմնանորոգվում է Մ-3, ՀՀ պետական սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ35+535-կմ39+500 հատվածը։ Մոտ 4կմ ճանապարհն անցնում է Աշտարակ քաղաքով։

Այն ներառում է Աշխատակ քաղաքի Երևանյան և Արամ Մանուկյան փողոցները‚ ինչպես նաև իջատեղեր։

Այժմ նշված հատվածում կատարվում են հողային աշխատանքներ‚ տեղադրվում են ջրթող խողովակները‚ կառուցվում են մայթերը‚ քանդվում է ճանապարհային պատվածքը‚ այնուհետև տեղադրվելու է 10սմ հաստությամբ ավազակոպիճ‚ 20սմ խճավազային հիմք‚ խոշորահատիկ ասֆալտբետոնե և մանրահատիկ ասֆալտբետոնե ծածկ։

Արամ Մանուկյան փողոցի վրա այժմ կառուցվում է մոտ 390 գծամետր երկարությամբ հենապատ‚ ճանապարհն այս հատվածում լայնացվում է։ Շինաշխատանքների ավարտը նախատեսված է մինչև ընթացիկ տարվա վերջ։ Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular