ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Միասին» շարժումը Երևանում հանրահավաք կանցկացնի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Միասին» շարժումը մարտի 13-ին հանրահավաք կանցկացնի Երեւանում։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ մարտի 11-ին ասել է շարժման անդամ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

Նա նշել է, որ հանրահավաքը տեղի կունենա Ազատության հրապարակում, սկիզբը՝ ժամը 18.00-ին։

Բագրատյանը տեղեկացրել է, որ այս ընթացքում շարժման ներկայացուցիչները բազմաթիվ կարեւոր հանդիպումներ են ունեցել, այդ թվում մարզերում։ Նրա համոզմամբ՝ իշխանափոխությունը Հայաստանում հասունանում է։ Նա քաղաքացիներին կոչ է արել դառնալ այդ գործընթացի մասը։ «Մենք աստիճանաբար  քաղաքացիներին պայքարի կբարձրացնենք։ Ժողովուրդը պետք է միանա մեզ։ Այդ դեպքում մենք կկարողանանք ասել (Հայաստանի վարչապետին- խմբ.). «Ժողովրդի ի՞նչ աջակցությունից ես դու օգտվում, եթե ժողովուրդն այստեղ է»,- նշել է նախկին վարչապետը։

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը «բռնազավթել է իշխանությունը»։

«Մենք բաց ենք համագործակցության համար բոլոր ընդդիմադիր ուժերի հետ։ Ես համոզված եմ, որ հզոր միավորումը կկայանա»,- ընդգծել է Հրանտ Բագրատյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular