ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի քաղաքացին իրավունք ունի այցելելու Հայաստանի ցանկացած տարածք. «Մարտական եղբայրություն» միաբանությունը այց է կազմակերպում դեպի Վերին Ոսկեպար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Այս կիրակի՝ մարտի 17-ին, «Մարտական եղբայրություն» միաբանությունը ուսուցողական-ճանաչողական այց է կազմակերպում դեպի Վերին Ոսկեպար:
Այցի նպատակն է ծանոթանալ Վերին Ոսկեպարի գեղեցիկ բնությանը, պատմամշակութային վայրերին, տեղում զգալ հայրենի հողի ամեն փոքր կտորի կարևորությունը: Կազմակերպիչների խոսքով՝ կարևոր խնդիր է ցույց տալ, որ Հայաստանի քաղաքացին իրավունք ունի անխոչընդոտ տեղաշարժվելու և այցելելու Հայաստանի ցանկացած տարածք:
 
Այցի ընթացքում չի նախատեսվում որևէ քաղաքական գործողություն կամ ելույթ: Չի նախատեսվում նաև մարտական կրակային պարապմունք:
 
Հիշեցնենք, որ օրերս «Մարտական եղբայրություն» միաբանության անդամներ Ավետիս Ավետիսյանին (2020 թ.-ի պատերազմի մասնակից, նախկին քաղբանտարկյալ) և Հենրիկ Մկրտչյանին բերման են ենթարկել Նոյեմբերյանի ոստիկանության բաժին՝ Վերին Ոսկեպարի տարածք այցելելու համար: Իսկ նախորդ շաբաթ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ի հետ հանդիպման ընթացքում Ադրբեջանին առաջնահերթ հանձնվող չորս գյուղերի շարքում հիշատակել էր նաև Վերին Ոսկեպարը:
 
Հավելենք, որ, Վերին Ոսկեպարը և շրջակայքը հարուստ է հայկական մշակութային հուշարձաններով` բերդեր, եկեղեցիներ, կամուրջներ և այլն (հիմնականում՝ ավերակ): Գրավիչ է նաև բնությունը. տափաստանային գոտուց անցում է կատարվում անտառայինի, Ոսկեպար գետի ձորում կան ջրվեժներ:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular