ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանն ու Ռուսաստանը ընդգծել են տարածաշրջանային խնդիրների շուրջ խորհրդակցությունների ընդլայնման անհրաժեշտությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՌԴ ԱԳՆ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի վարչության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Կինշչակը հանդիպել է ԱԳ նախարարի հատուկ քաղաքական հարցերով ավագ խորհրդական Ալի Ասղար Հաջիի հետ և քննարկել տարածաշրջանային կարևորագույն հարցեր։

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, մարտի 11-ին Կինշչակը հանդիպել է Իրանի արտգործնախարարի հատուկ քաղաքական հարցերի գծով ավագ խորհրդական Ալի Ասղար Հաջիի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանի վերջին իրադարձությունները, մասնավորապես, Գազայի ժողովրդի դեմ Սիոնիստական ռեժիմի հանցագործությունները, ինչպես նաև Սիրիայի, Եմենի և Լիբիայի հետ կապված հարցեր։

Կողմերն ընդգծել են նաև տարածաշրջանային հարցերի շուրջ երկկողմ խորհրդակցությունները շարունակելու և ընդլայնելու անհրաժեշտությունը և մտքեր փոխանակել Սիրիայում վերջին զարգացումների, այդ թվում՝ քաղաքական և դաշտային իրավիճակի, ինչպես նաև տնտեսական ու հումանիտար իրավիճակի բարելավման և քաղաքական գործընթացի շարունակմանն ուղղված համատեղ ռազմավարությունների վերաբերյալ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular