ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Շատ բախտավոր եմ, որ հանդիպել եմ նրան». ինչն է կապում Իջինին ու Արտեմ Վալտերին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Tert.am-ը գրում է.Մոսկվայում բնակվող ու ստեղծագործող երգչուհի Իջինը iTunes-ում նոր երգ է ներկայացրել, որը կոչվում է «Everywhere I Go»։ Կայքի հետ զրույցում Իջինը նշեց, որ նոր երգն իր և Արտեմ Վալտերի համատեղ աշխատանքն է։ Երգի երաժշտության հեղինակներն են Իջինն ու Արտեմը, խոսքերը գրել է Իջինը։

«Սա մեր առաջին համագործակցությունը չէ։ Մենք համատեղ շատ աշխատանքներ ունենք։ Ես շատ բախտավոր եմ, որ հանդիպել եմ Արտեմին։ Նա ինձ համար ոչ միայն շատ լավ ընկեր է, այլև լավ գործընկեր։ Աշխատանքում մեր պատկերացումներն ու մտքերը նույնն են։ Նա առաջին իսկ բառից հասկանում է, թե ինչ եմ ուզում։ Ինձ շատ հաճելի է նրա հետ աշխատել»,– ասաց Իջինը։

 Երգչուհին նշեց, որ վաղուց է ստեղծագործում։ «Ես միշտ գրում եմ երգեր` հիմնվելով  իմ հույզերի, զգացմունքների և ապրումների վրա։ Երբ գրում էի այս երգը, ցանկանում էի մոտիվացնել մարդկանց, որոնք վախենում են լինել այնպիսին, ինչպիսին կան, կախված են ուրիշների կարծիքներից»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular