ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կա մի պարզ ելք. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Regnum.ru–ն «ԵՄ շտապող Հայաստանի իշխանություններին խորհուրդ է տրվել բարելավել հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ» վերնագրով հոդվածում գրում է, որ ՄԳԻՄՕ-ի Կովկասյան հիմնախնդիրների և տարածաշրջանային անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող Նիկոլայ Սիլաևը, regnum.ru-ի թղթակցի հետ զրույցում գնահատելով Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ թուրքական հեռուստաալիքին տված հարցազրույցում ասածը առ այն, որ կառավարությունում քննարկումներ են ընթանում ԵՄին հնարավոր անդամակցության մասին, Հայաստանի իշխանություններին կոչ է արել կապեր հաստատել Ռուսաստանի հետ։ Ակնհայտ է, որ Հայաստանն այսօր ղեկավարում են մարդիկ, ովքեր երազում են Եվրամիության մասին, հայտարարել է փորձագետը, միգուցե առաջ հույս կար, որ իշխանական պրակտիկան կհեռացնի նրանց նման պատրանքներից, բայց դրանք ավելի են ուժեղացել։

«Անհասկանալի է, թե ինչո՞ւ է թուրքական հեռուստատեսությամբ հայտարարվել Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու ցանկության մասին։ Շատ հետաքրքիր ընտրություն է, նրանք դրա մասին դեռ չեն ասել իրենց քաղաքացիներին և որոշել են սկսել Թուրքիայի քաղաքացիներից»,- նշել է Սիլաևը։ Քաղաքագետի կարծիքով, նման քայլում ոչ մի հաշվարկ չի կարելի գտնել, դա կարծես արտացոլում է արտաքին քաղաքականության այն շատ պատրանքային ընթացքը, որի մեջ Հայաստանի իշխանությունը ներծծվել է վերջին տարիներին։ Հնարավոր է նաև, որ հատուկ թուրքական հեռուստաալիքով արված հայտարարությունը ԵՄ-ին անդամակցելու ցանկության մասին Երևանի բարձր գրասենյակներում առաջացած այն մտավախությունների արտացոլումն է, որոնք առաջացել են Ադրբեջանի ուժեղացումից: Սիլաևը ենթադրել է, որ Երևանի գործող իշխանությունը չի վերանայել իր գաղափարական կարծրատիպերը և Հայաստանի համար ստեղծված ծանր իրավիճակը դիտարկում է որպես այն Արևմուտքի վերահսկողության տակ տեղափոխելու հնարավորություն։ Բայց այս իրավիճակը չի կարող անվերջ շարունակվել, և Նիկոլ Փաշինյանի թիմը փորձում է քայլեր ձեռնարկել, որոնք, ինչպես իրենք են մտածում, մոտեցնում են իրենց նվիրական նպատակին, պարզաբանել է նա։

«Պարզ է նաև, որ Հայաստանն ինքը դեռ մի փոքր վախենում է հրաժարվել Ռուսաստանի հետ դաշինքից, Ռուսաստանի հետ կապերի ամբողջական խզման գաղափարն այնտեղ այնքան էլ տարածված չէ։ Հետևաբար, անկախ նավարկության մեկնելով դեպի Արևմուտք՝ Հայաստանի կառավարությունը կարող է փորձել ամեն ինչ հասցնել այն աստիճանի, որ Ռուսաստանը հենց ինքը դառնա խզման նախաձեռնողը», - ենթադրել է Սիլաևը: Նաև պետք է հասկանալ, որ Հայաստանում մեծ մտավախություն կա կտրուկ ուժեղացած Ադրբեջանից, որն իր արտաքին քաղաքականության մեջ հենվում է տարածաշրջանի ամենաազդեցիկ խաղացողներից մեկի՝ Թուրքիայի վրա։ Երեք միլիոնանոց հանրապետությունը, որը չկարողացավ կանխել չճանաչված ԼՂՀ-ի կլանումը, մտավախություն ունի, որ Բաքուն կանգ չի առնի իր ձեռք բերած հաջողությունների վրա և կշարունակի ուժ կիրառել։ Դրանք, իրոք, արդարացված մտավախություններ են, հայտարարել է փորձագետը։

«Բայց նրանք ունեն մի պարզ ելք, որպեսզի չվախենան իրենց տարածքի համար։ Դա Ռուսաստանի հետ հարաբերությունների հաստատումն է։ Կան իրավիճակներ, երբ Ռուսաստանը պատրաստ չէ միջամտել տարածաշրջանում առկա հակասություններին, բայց նաև կան այնպիսիք, որոնց դեպքում Ռուսաստանը պատրաստ կլինի միջամտել»,եզրափակել է քաղաքագետը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular