ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գյումրիում անչափահաս տղա ու աղջիկ են վրաերթի ենթարկվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ մարտի 11-ին, վարերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 15:00-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ, 52-ամյա Հովհաննես Ա.-ն իր վարած Mazda մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Շչերբինայի փողոցի 8 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Շիրակի մարզի բնակիչներ 9-ամյա Աշոտ Ն.-ին և 14-ամյա Մանե Ն.-ին։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածներին տեղափոխվել Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular