ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոչ Հայէլեկտրոյի, ոչ էլ՝ ադամանդի գործարանը չկառուցվեց. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 178. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2018 թվականի նոյեմբերի 27-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքում կայացած նախընտրական քարոզարշավի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը հրապարակավ խոստացավ. ««Հայէլեկտրո» գործարանի տարածքը հայ ներդրողն արդեն վերցրել է և մտադիր է այնտեղ մեքենաշինական ոլորտի գործարան ստեղծել, որը ենթադրում է մի քանի հարյուր աշխատատեղ ստեղծել»:

Սակայն «Հայէլեկտրո» գործարանի տարածքում Նիկոլ Փաշինյանի խոստացած գործարանը, այն էլ՝ մի քանի հարյուր աշխատողով, չի բացվել։
Նույն քարոզարշավի շրջանակներում նա խոստացավ, որ «Երեկ մի ներդրող մոտեցավ և ինձ ասաց, որ Կոտայքի մարզում ադամանդագործության ոլորտում ադամանդի մշակման մեծ գործարան ունի ու հիմա մեծ ներդրում է անում, և 2 հազարի չափ նոր աշխատատեղ է ստեղծվելու»:

Սակայն իրականում Կոտայքի մարզում 2000-ի չափ նոր աշխատատեղեր ունեցող ադամանդի գործարան 2018 թվականից հետո չի բացվել։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը խաբել է»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular