ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (12 մարտ). 1920 թ. Բաքվից Ղարաբաղ է տեղափոխվել մոտ 90 վագոն ադրբեջանցի զինվոր և զինտեխնիկա, հարուստ հայ ընտանիքները սկսել են լքել Շուշին

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Չինաստան՝ Ծառ տնկելու օր, Գաբոն՝ Նորացման օր, Կանադա՝ Համագործակցության օր, Զամբիա՝ Երիտասարդության օր, Ռուսաստան՝ Քրեակատարողական հիմնարկների աշխատողների օր, ԱՄՆ՝ Աղջիկ-սկաուտների օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1900 - ծնվել է  հայկական կրկեսի հիմնադիրՎաղարշակ Արզումանյանը։

1905 –վախճանվել է  դերասան, դրամատուրգ Ռոմանոս Սետեֆճյանը։

1917 - ծնվել է  ինժեներ-շինարար Վարդան Հասրաթյանը։

1918-հայ-թուրքական պատերազմի ժամանակ Թուրքական բանակը գրավել է Կարինը։

1920- հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ Խալիլ Բեյի կողմից կազմակերպված ադրբեջանական աշխարհազորին օգնելու նպատակով Բաքվից Ղարաբաղ է տեղափոխվել մոտ 90 վագոն ադրբեջանցի զինվոր և զինտեխնիկա։ Հարուստ հայ ընտանիքները սկսել են լքել Շուշին։

1922- Անդրկովկասի երեք հանրապետությունների ներկայացուցիչների կոնֆերանսը հաստատել է դաշնային պայմանագիրը, որով իսկ հիմնադրվել է նրանց ֆեդերացիան՝ Անդրկովկասի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետությունը։

1938- ծնվել է թատրոնի և կինոյի դերասան Վլադիմիր Մսրյանը։

1981- Թեհրանում հայ ահաբեկիչների մի խումբ հարձակվել է թուրքական դեսպանատան վրա, որի արդյունքում զոհվել են դեսպանատան երկու պահապաններ։

1982 - վախճանվել է  արձակագիր Ալեքսանդր Արաքսմանյանը։

2004- Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) տարեկան ժողովում ակադեմիկոսներից շատերի համար անսպասելիորեն  տեղի է ունեցել նախագահի ընտրություններ: Առաջադրված միակ թեկնածու Ֆադեյ Սարգսյանը վերընտրվել է ձայների ճնշող մեծամասնությամբ:

  2009- Փարիզի կենտրոնում բացվել է Փարիզի քաղաքապետ Բերտրան Դելանոեի նախաձեռնությամբ ստեղծված Երևանի պուրակը:

2015 - վախճանվել է  սոցիոլոգ, քաղաքագետ, պատմաբան Մանուել Սարգսյանցը։

2019-Ստեփանակերտում կայացել է Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

604- վախճանվել է Հռոմի Պապ, կաթոլիկ եկեղեցու սուրբ  Գրիգոր 1-ինը։

1169 -Անդրեյ Բոգոլյուբսկին զավթել է Կիևը և այրել այն։

1229- Խաչակիրները գրավել են Երուսաղեմը։

1519— իսպանացի նշանավոր կոնկիստադոր Էռնան Կորտեսը իր խմբով մտել է ներկայիս Մեքսիկայի տարածք։ 1685— ծնվել է անգլիացի փիլիսոփա, Իռլանդիայի եպիսկոպոս Ջորջ Բերկլին։

1710 - ծնվել է անգլիացի կոմպոզիտոր Թոմաս Արնը։

1824 - ծնվել է  գերմանացի ֆիզիկոս Գուստավ Ռոբերտ Կիրխհոֆը։

1863 - ծնվել է  ռուս գիտնական Վլադիմիր Վերնադսկին։

1881 -Ֆրանսիան գերիշխանություն է հաստատել Թունիսի նկատմամբ։

1889 -Էլմոն Ստրոուդժերը ԱՄՆ-ում արտոնագրել է ավտոմատ հեռախոսակայանը։

1896 -Պետերբուրգի համալսարանի շենքում շնորհիվ Պոպովի ստեղծած սարքի հաղորդվել է աշխարհում առաջին հեռագիրը։

1911 -Ռոկֆելլերի համալսարանի դոկտոր Ֆլետչերը բացահայտել է մանկական ցերեբրալ պարալիչի (ДЦП) պատճառը։

1912 -ԱՄՆ-ում հիմնադրվել է «The Girl Guides» շարժումը (հետագայում վերանվանվել է սկաուտական շարժման)։

1913-Ավստրալիայի մայրաքաղաքն է դարձել Կամբերրան։

1918- Մոսկվան 215 տարվա ընդմիջումից հետո կրկին դարձել է Ռուսաստանի մայրաքաղաք։

1940 -ավարտվել է խորհրդա-ֆիննական պատերազմը։ ԽՍՀՄ-ը և Ֆինլանդիան կնքել են խաղաղության պայմանագիր, ըստ որի ԽՍՀՄ-ին են անցել Վիբորգը և Արևմտյան Կարելիան։

1942- ծնվել է Ռատկո Մլադիչը, որը Սերբական Հանրապետության բանակի հրամանատարն էր 1992-1995 թվականների Բոսնիական պատերազմի ժամանակ։

1946 - ծնվել է  ամերիկացի դերասանուհի, երգչուհի Լայզա Մինելլին։

1968-Մավրիկիոսը ձեռք է բերել անկախություն, իսկ 1992 թվականի նույն օրը դարձել հանրապետություն։

1969- Փոլ Մաքքարթնին ամուսնացել է Լինդա Իսթմենի հետ։

1974- «Մարս-6» խորհրդային տիեզերական կայանը իջել է Մարս մոլորակի վրա՝ առաջին անգամ Երկիր հաղորդելով այդ մոլորակի ընդերքի և մթնոլորտի վերաբերյալ տեղեկություններ։

1999- Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցել են Լեհաստանը, Հունգարիան և Չեխիան։

2001 - վախճանվել է  օս լեզվաբան, օսագետ, իրանագետ Վասիլի Աբաևը։ 2005- Կարոլոս Պապուլիասը դարձել է Հունաստանի նախագահ։

2011-Ճապոնիայում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի և ցունամիի հետևանքով «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում տեղի է ունեցել վթար։ Արդյունքում ռադիացիայի մակարդակը գերազանցել է նորման 20 անգամ։

2018 - վախճանվել է  ռուս հանրահայտ դերասան Օլեգ Տաբակովը։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular