«Չկասկածեք, որ տեղական արտադրությունը կվերանա»․ «Իրավունք»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Իրավունք» թերթը գրում է. «Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը վստահ է, որ ռիսկը, որ Հայաստանի տնտեսությունը կարող է տուժել Թուրքիայի հետ սահմանի հնարավոր բացումից, շատ մեծ է, պատճառը թուրքական էժան ապրանքների լայնածավալ ընդլայնումն է.
«Չկասկածեք, որ տեղական արտադրությունը կվերանա։ Նույնիսկ այն արտադրությունը, որ Թուրքիայում չկա, կվերաարտահանեն, կբերեն Հայաստան` ամբողջ շուկան գրավելու համար։ Ղրղզստանն այդ վիճակում հայտնվեց 20-25 տարի առաջ, երբ չինական ապրանքներն էին ներմուծվում, եւ դեռ ուշքի չի գալիս։ Օրինակները բազմաթիվ են»,– ասաց Մանասերյանը` պատասխանելով հարցին, թե ՄԱԿ–ի տվյալներով Թուրքիան 2023թ.-ին ավելացրել է արտահանումը Հայաստան 6 անգամ, ի՞նչ սպասել սրանից»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։