ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վթար Արմավիրի մարզում․ կան տուժածներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ մարտի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի  մարզում: Ժամը 07:45-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհին՝ Մուսալեռ գյուղի վարչական տարածքում բախվել են 30-ամյա Մելինե Դ.-ի վարած «Nissan Tida», 30-ամյա էմմա Մ.-ի վարած «Nissan Bluebird»  և 70-ամյա Սերգո .Ս-ի վարած «LADA 2114» մակնիշի ավտոմեքենաները: Գրել է «Շամշյանը»։

Բախման հետևանքով «Nissan Bluebird»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին, գազատար խողովակին և հայնվել դաշտում:

Վթարի հետևանքով Nissan Bluebird»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Վաղարշապատի գազի վթարավերականգնողականի աշխատակիցները, ովքեր աշխատանքներ են սկսել՝ կոտրված գազախողովակները նորոգելու ուղղությամբ:

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular