ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը կրկին փակ է թողել Վրաստանի հետ սահմանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանը մինչև հուլիսի 1-ը երկարաձգել է կարանտինային ռեժիմը, որը սահմանվել էր 2020 թվականին պայմանավորված կորոնավիրուսի համաճարակով, գրում է  eadaily.com-ը։

Կորոնավիրուսային սահմանափակումների մեծ մասն այժմ հանվել են, սակայն Վրաստանի հետ ցամաքային սահմանները մնում են փակ։ Ավելի վաղ Վրաստանի էկոնոմիկայի փոխնախարար Մարիամ Կվրիվիշվիլին հայտարարել էր, որ Ադրբեջանի հետ փակ ցամաքային սահմանի պատճառով երկիրը կորցրել է ավելի քան 1,5 միլիոն զբոսաշրջիկ։

Նրա խոսքով դա է հիմնական պատճառը, որ Վրաստանը չի կարողացել ամբողջությամբ վերականգնել զբոսաշրջային հոսքը համեմատած մինչ համաճարակի մակարդակի հետ։ Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը Ադրբեջանի կողմից փակ ցամաքային սահմանի պատճառով զբոսաշրջության ոլորտի կորուստները գնահատում է 400 մլն դոլար։ Երկու հարևան երկրների միջև մուտքն ու ելքը ներկայումս հնարավոր է միայն օդային ճանապարհով։

Սահմանային սահմանափակումները մնում են գործող միակ կարանտինային միջոցը, բայց Բաքուն պարբերաբար երկարացնում է կարանտինի ռեժիմը: ավելի վաղ EADaily-ն հայտնել էր, որ Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են Ռուսաստանի հետ ցամաքային սահմանների 2023 թվականի մայիսի 1-ին բացման մասին։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular