ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱԳ փոխնախարարը չպատասխանեց, թե Ռուսաստանից ինչ սպառնալիքներ կան Հայաստանի ուղղությամբ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ



Երկար  ժամանակ է, ինչ հայկական կողմը բարձրաձայնել է իր ցանկությունը, մերձենալու Եվրամիության հետ այնքան, ինչքան դա հնարավոր է: Այս մասին այսօր՝ մարտի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը՝ նշելով, որ ԵՄ-ի հետ գործընկերությունը երբեք այսքան բարձ մակարդակի վրա չի եղել։

Նա հայտնեց, որ բոլոր հնարավոր տարբերակները քննարկում են և Հայաստանի շահերից բխող բոլոր լուծումները կընդունվեն. «Մենք այս պահին քննարկում ենք այն բոլոր տարբերակները, որոնք կնպաստեն Հայաստանի ինքնիշխանության ամրապնդմանը, զարգացմանը, տնտեսության դիվերսիֆիկացմանը և մի շարք այլ հարցերին։ Բոլոր հարցերը դիտարկում ենք միայն այդ տեսանկյունից։ Մեր գործընկերությունը ԵՄ-ի հետ միմիայն համատեղում ենք մեր ազգային  շահերի հետ»,-ասաց փոխնախարարը։

Հարցին, թե Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի պաշտպանության գծով փոխնախարարը հայտնեց, որ այդ երկիրը պատրաստ է աջակցել  Հայաստանին  Ռուսաստանից եկող սպառնալիքների դեպում և որոնք են դրանք՝ Պարույր Հովհաննիսյանն ասաց, որ այդ հարցը պետք է ուղղել Մեծ Բրիտանիայի գործընկերներին։

Հովհաննիսյանն ընդամենը հայտնեց, որ Մեծ Բրիտանիայի հետ  նախորդ տարի հաստատվել է ռազմավարական համագործակցության ֆորմատ։

Լրագրողի կրկնվող հարցին, թե ինչ սպառնալիքների մասին են խոսում Մեծ Բրիտանիայից՝ փոխնախարարը չպատասխանեց և հեռացավ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular