ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ է նշանակում թղթի վրա քարտեզ նկարել, պետության ղեկավարն է, ոչ թե 4Բ դասարանի աշակերտ․ Արտակ Զաքարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ՀՀ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսի հիմնական ուղերձներին։ Ըստ նրա՝ Փաշինյանի խոսքերի տողատակում այն էր, որ նրանք այլևս ոչինչ չեն կարող անել երկրում ստեղծված այս իրավիճակի հետ․

«Ի՞նչ է նշանակում թղթի վրա քարտեզ նկարել, պետության ղեկավարն է, ոչ թե 4Բ դասարանի աշակերտ, բերում, ասում է՝ էսա մեր քարտեզը։ Իրեն թվում է՝ իր առաջ նստած են հիշողություն, բանականություն չունեցող, անխելք մարդիկ, իրեն թվում է, թե ինքը ՔՊ նիստին է, բոլորը նայելու են դեմքին ու գլխով անեն։ 

Նման պարագայում ժողովուրդը վաղուց պիտի ոտքի կանգնած լիներ, անկախ նրանից՝ ընդդիմությունը լավն է, վատն է, վստահելի է, թե՞ ոչ։ Ճանապարհը մեկն է՝ հասարակության առողջ հատվածին ոտքի կանգնեցնել»,- պնդեց Զաքարյանն ու համոզմունք հայտնեց՝ իրավիճակը փոխել հնարավոր է, շատ տեսանելի է, թե ինչ պետք է անել, սակայն ամբողջ խնդիրը նրանում է, թե դու ու՞մ շահերն ես պաշտպանում։

Զաքարյանը նաև մեկնաբանեց Փաշինյանի այսօրվա այն հայտարարությունը, ըստ որի՝ իրեն թուրք անվանելով չեն վիրավորի, դա նույնն է, եթե հիմա իրեն ասեն՝ գերմանացի․

«Տարբերությունը շատ մեծ է, գերմանացիները ցեղասպանության չեն ենթարկել առնվազն հայ ժողովրդին»,- նշեց ՀՀ ՊՆ նախկին փոխնախարարը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular