ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նախիջևանին կապող ցամաքային միջանցք ստանալու Ադրբեջանի պահանջը կմեծացնի զինված առճակատման վտանգը․ ԱՄՆ հետախուզություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայ-ադրբեջանական հարաբերությունները, ամենայն հավանականությամբ, կմնան լարված, «սակայն Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի վերադարձը նվազեցրել է անկայունությունը, և ռազմական առճակատումը, հավանաբար, սահմանափակ կլինի տևողությամբ և ինտենսիվությամբ»: Այս մասին ասվում է մարտի 11-ին հրապարակված «ԱՄՆ-ի հետախուզական համայնքի տարեկան սպառնալիքների գնահատում» զեկույցում։

«Երկկողմ հաշտության պայմանագիր, սակայն, դեռևս չկա, նրանց զինված ուժերը մոտ են միմյանց, զինադադարի կիրառման մեխանիզմը բացակայում է, և Ադրբեջանը պատրաստ է ռազմական ճնշում գործադրել Հայաստանի հետ բանակցություններում իր նպատակներին հասնելու համար:  Ավելին, Լեռնային Ղարաբաղում իշխանության փոխանցումը էթնիկ հայերից ադրբեջանցիներին և Ադրբեջանի՝ իր էքսկլավի հետ կապ հաստատող ցամաքային միջանցք ստանալու պահանջը կմեծացնեն զինված առճակատման վտանգը»,- ասված է զեկույցում։

Փաստաթղթում նշվում է, որ 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը «ձեռնարկեց ռազմական գործողություն, որը հանգեցրեց Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերի ջախջախմանը և Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունների կապիտուլյացիային»։

«Տարածաշրջանի էթնիկ հայ բնակչության մեծ մասի արագ արտագաղթը և կառավարության ծրագրված լուծարումը թույլ տվեցին Բաքվին առաջ տանել տարածաշրջանը Ադրբեջանին ինտեգրելու ծրագրերը՝ արդյունավետորեն հեռացնելով այս երկարատև խնդիրը երկկողմ խաղաղության օրակարգից»,- նշվում է ԱՄՆ հետախուզության զեկույցում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular