ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանցի վանդալները քանդել են օկուպացված Ստեփանակերտի լուսատու խաչը

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ԲԴԽ նախկին նախագահի բնակարանի խուզարկության գործընթացից: Մասնավորապես, նրա տուն առավոտյան 9։30-ի սահմաններում գնացել են Հակակոռուպցիոն կոմիտեի 4 աշխատակիցներ ու սկսել են խուզարկությունը։ Բնակարանից տարել են հեռախոսներ, ԲԴԽ նախկին նախագահի տան անդամների համակարգիչները, ու դեռ ավելին՝ կոմիտեի մեր աղբյուրների պնդմամբ՝ ողջ խուզարկությունը տեսանկարահանվել է: Վաղ առավոտից սկսված խուզարկությունը ավարտվել է 17։00-ին։ Ասել է թե՝ մոտ 8 ժամ Վարդազարյանի բնակարանը, առանձնատունը, ավտոտնակը խուզարկելուց հետո այդպես էլ իրավապահները չեն գտել ցանկալի ձայնագրությունը։

Նշենք, որ երեկ Հակակոռուպցիոն դատարանում Ռուբեն Վարդազարյանը հրաժարվեց որեւէ տեղեկություն տրամադրել իր տան խուզարկության վերաբերյալ, միայն նշեց, որ այն, ինչ փնտրել են, չեն գտել:

Հիշեցնենք, որ 2022թ. հունիսի 20-ին Ռուբեն Վարդազարյանը հրավիրված ասուլիսում աղմկահարույց ձայնագրություն էր հրապարակել, որով հիմնավորվում էր, որ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը փորձել է պարտադրել Վարդազարյանին հրաժարական տալ ԲԴԽ նախագահի պաշտոնից»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular