ՉԼ․ Արսենալը հետխաղային 11 մետրանոցներով հաղթեց Պորտուին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ
ՍՊՈՐՏՉեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Արսենալը» հյուրընկալել էր «Պորտուին»։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 1։0 հաշվով։ Խաղի միակ գոլը 41-րդ րոպեին խփեց «Զինագործների» ֆուտբոլիստ Լեանդրո Տրոսարը։
Հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որի ընթացքում գոլեր չգրանցվեցին։
Հետխաղային 11 մետրանոց հարվածաշարում «Արսենալը» հաղթեց 4։2 հաշվով։ Լոնդոնյան թիմի դարպասապահ Դավիդ Ռայան հետ մղեց 2 հարված։