ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմութան այս օրը (13 մարտ)․ այսօր ծնվել է հայ մեծագույն բանաստեղծ Եղիշե Չարենցը

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Գրենադա՝ Հեղափոխության օր, Կանադա՝ Քաղաքացիների տոն, ԱՄՆ-ի Իլինոյս նահանգ՝ Պլուտոնի օր, Թաիլանդ՝ Փղերի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1797- Աղա-Մուհամմադը գրավել է Շուշին և սպանվել Շուշվա բերդում:

1823- Կարինում կնքվել է թուրք-պարսկական հաշտության պայմանագիրը, որով Բայազետ քաղաքը կրկին վերադարձվել է Թուրքիային:

1897-ծնվել է հայ մեծագույն բանաստեղծ Եղիշե Չարենցը։

1908- վարարած Գետառ գետը մեծ վնասներ է գործել Երևանում։

1913- ծնվել է արձակագիր, թարգմանիչ Պարույր Ջոթյանը։

1938- ԽՍՀՄ-ում ռուսաց լեզուն մտցվել է որպես բոլոր դպրոցների դպրոցական ծրագրի պարտադիր առարկա։

1955- վախճանվել է  բանասեր, պատմաբան, մանկավարժ, հասարակական–քաղաքական գործիչ Արտաշես Աբեղյանը։

1954 -ստեղծվել է ԽՍՀՄ-ի Պետական Անվտանգության Կոմիտեն՝ ՊԱԿ-ը։

1959 - վախճանվել է  մաթեմատիկոս Աշոտ Տեր-Մկրտչյանը։

1993 - վախճանվել է  ճարտարապետ Սասուն Գրիգորյանը։

1995-ադրբեջանական ՕՄՕՆ-ը Ռավշան Ջավադովի ղեկավարությամբ ապստամբություն է բարձրացրել Բաքվում, արդյունքում ՕՄՕՆ-ի գրասենյակը վերցվել է գրոհով, իսկ Ջավադովը և 50 ՕՄՕՆ-ականներ զոհվել են։

2006- «Ա1+»-ը վտարվել է զբաղեցրած տարածքից պատճառաբանությամբ, որ Ազգային ակադեմիան տեղավորելու տեղ չունի Լեզվի ինստիտուտին։

2008-Նախագահ Ռոբերտ Քոչարյանը փոփոխություններ է կատարել արտակարգ դրություն հայտարարելու մասին մարտի 1-ի իր հրամանագրում, որոնք վերաբերվել են լրատվամիջոցների գործունեության սահմանափակումներին:

 - ԱԱԾ-ի կողմից հայտնաբերվել և ձերբակալվել է հետախուզման մեջ գտնվող Սասուն Միքայելյանը:

2013- Երևանի Երիտասարդական մետրոյի գետնանցումում գտնվող Երևանի գրքի ամենամեծ շուկան փակվել է գետնանցման վերանորոգման պատճառով։

2019-Քաղաքապետրանը սկսել է Օպերայի հարակից տարածքում գործող սրճարանների ապամոնտաժման աշխատանքները, ինչը դրանց աշխատակիցների բողոքի պատճառ է դարձել:

2022- տեղի է ունեցել ՀՀ նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանի երդմնակալության արարողությունը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1719 -վախճանվել է գերմանացի ալքիմիկոս Իոհանն Ֆրիդրիխ Բյոտտգերը, որը հայտնագործել է ճենապակու գաղտնիքը։

1720 -ծնվել է շվեյցարացի բնախույզ և փիլիսոփա Շարլ Բոննեն, որը հայտնագործել է պարտենոգենեզի երևույթը։

1733 -ծնվել է անգլիացի հոգևորական, փիլիսոփա-մատերիալիստ և քիմիկոս Ժոզեֆ Պրիստլին, որը հայտնագործել է թթվածինը և ամոնիակը։

1781- Ուիլիամ Հերշելը հայտնաբերել է Ուրան մոլորակը։

1797-Փարիզի «Ֆեյդո» թատրոնում տեղի է ունեցել«Մեդեա» օպերայի պրեմիերան։

1852 -Նյու-Յորքյան «NY Lantern Weekly» թերթը առաջին անգամ հրատարակել է Քեռի Սեմի պատկերը։

1881 - Պետերբուրգի Եկատերինյան ջրանցքի մոտ նետված ռումբից մահացու վիրավորվել է Ռուսաստանի ցար Ալեքսանդր 2-րդը։ Ռումբը նետել էր նարոդովոլցի Իգնատի Գրինևիցկին։

1900 - ծնվել է հույն նշանավոր բանաստեղծ Յորգոս Սեֆերիսը։

1913 –ծնվել է  ռուս գրող Սերգեյ Միխալկովը։

1917 - Պետերբուրգում լույս է տեսել «Պետերբուրգի բանվորների և զինվորների դեպուտատների նորություններ» թերթի առաջին համարը (ներկայումս «Известия»)։

1920 - Մուրմանսկը Կարմիր բանակի կողմից ազատագրվել է սպիտակգվարդիականներից և ամերիկա-անգլիական ինտերվենտներից։

1921-Մոնղոլիան (նախկինում Արտաքին Մոնղոլիա) հայտարարել է իր անկախությունը Չինաստանից։

1925 -ԱՄՆ-ի Թեննեսի նահանգում արգելվել է դասավանդել Դարվինի էվոլուցիայի տեսությունը։

1967 - ծնվել է   կոլումբիացի ֆուտբոլիստ, պաշտպան Անդրես Էսկոբարը, որի սպանության պատճառ է դարձել Աշխարհի առաջնությունում նրա ինքնագոլը։

1971 - վախճանվել է   վրացի խորհրդային դերասան Սերգո Զաքարիաձեն։

1974 - ծնվել է   գերմանական Դի Հեփի ռոք-խմբի երգչուհի Մարտա Յանդովան։

1979 —գործողության մեջ է մտել Եվրոպական դրամական համակարգը։

1988-բացվել է ամենաերկար ստորջրյա թունելը՝ Սէյկանը (53,85 կմ, Ճապոնիա, Հոնսյու — Հոկայդո կղզիները կապող)։

1989— Միջուկային Հետազոտությունների Եվրոպական Կազմակերպության աշխատակից Թիմ Բեռներս-Լին և իր գործընկերները հիմնել են համաշխարհային սարդոստայնը` (WWW)։

2004— Նյու Յորքի «Մետրոպոլիտեն օպերայի» բեմում հանրահայտ տենոր երգիչ Լուչիանո Պավարոտին տվել է իր հրաժեշտի համերգը։ 

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular