ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Յուրի Խաչատուրովը նշանակվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Յուրի Խաչատուրովը նշանակվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար: Նա իր պարտականությունները կստանձնի 2017-ի մայիսի 2-ին: Այդ մասին Բիշքեկում հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը:

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը քննարկելիս միաձայն որոշում է կայացվել այդ պաշտոնում մայիսի 2-ից նշանակել Յուրի Խաչատուրովին»,-ասել է Սեմերիկովը:

Ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում ՀԱՊԿ անդամ երկրների նախագահները քննարկել են «ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ռազմաքաղաքական և ռազմավարական իրավիճակը և մի շարք լրացուցիչ հրահանգներ են տվել անվտանգության մարտահրավերներին հակազդելու մեր աշխատանքի վերաբերյալ»,-ասել է Սեմերիկովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Յուրի Խաչատուրովը Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղան է, նախկինում զբաղեցնում էր ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular