ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վերջին շրջանում ինքնամփոփ էր դարձել ու շատ տարօրինակ պահվածք ուներ. նոր մանրամասներ՝ Բյուրեղավանում տղամարդու կախվելու դեպքից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ՝ մարտի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։25-ի սահմաններում Բյուրեղավանի շտապօգնության կայանից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Բյուրեղավան քաղաքի տներից մեկը, որտեղ բակում հայտնաբերել են ծառից կախված տղամարդու դի։

Բյուրեղավանի համայնքապետարանից 1or.am-ին հայտնեցին, որ քաղաքացու՝ նման քայլի դիմելու պատճառը դեռևս հայտնի չէ.

«Ինքը շատ խելոք, համեստ, հարգված մարդ էր համայնքում, բոլորն իրեն շատ լավ ճանաչում են, հարգանքով են խոսում իր մասին: Ամուսնացած էր, շատ լավ ընտանիք ուներ: Ոչ մի խնդիր չուներ, անգամ սոցիալական: 

Շատ աշխատասեր մարդ էր, բայց վերջին շրջանում, որոշ աղբյուրներից լսել ենք, որ ինքնամփոփ էր դարձել ու շատ տարօրինակ պահվածք ուներ, բայց կոնկրետ պատճառ չեն ասում: Ինչ-որ վերացական խոսակցություններ կան ֆինանսի հետ կապված, բայց, էլի եմ նշում, իրենք նույնիսկ սոցիալական խնդիրներ չեն ունեցել»-, եզրափակեց համայնքի ղեկավարի մամուլի քարտուղարը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular