ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոսկվայի գնահատականը «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու Երևանի որոշմանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատասխանել է այն հարցին, թե ինչպես է Մոսկվան գնահատում Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու Երևանի որոշումը։

«Մենք իրականում տեսանք Հայաստանի ղեկավարության մեկնաբանությունն այս թեմայով: Ինչպես հասկացանք, համապատասխան ծանուցումն ուղարկվել է գերատեսչական գծով: Մենք դիվանագիտական ուղիներով ոչինչ չենք ստացել», - ճեպազրույցում ասել է Զախարովան։

Նա նշել է, որ Մոսկվան ելնում է նրանից, որ բոլոր որոշումները կայացվելու են միջգերատեսչական ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա։

«Ցանկանում ենք նշել, որ վերոնշյալ հայտարարությունը հայկական կողմից արվել է պաշտոնական Երևանի անբարյացակամ քայլերի և հայտարարությունների մի ամբողջ շարքի ֆոնին, և դժվար թե նման նախաձեռնությունը համապատասխանի Հայաստանի և նրա քաղաքացիների անվտանգության շահերին, հատկապես հաշվի առնելով այն խնդիրները, որոնք երկար տարիներ ուս-ուսի տված արդյունավետ կերպով կատարել են ռուս և հայ սահմանապահները»,- ասել է Զախարովան։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular