ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը Իսրայելից կգնի Sky Dew վաղ զգուշացնող աէրոստատ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են Իսրայելից Sky Dew ռադիոլոկացիոն աէրոստատ գնելու Բաքվի մտադրության մասին, գրում է beta.newsru.co.il-ը։ Գործարքի մանրամասները  չեն հաղորդվում։ Սակայն քանի որ այդ համակարգը Իսրայելը մշակել է ԱՄՆ-ի հետ միասին, ապա դրա համար կպահանջվի նաև Վաշինգտոնի համաձայնությունը։

Sky Dew (Tal Shamayim) ռադիոլոկացիոն աէրոստատ համակարգը, որն ամենամեծն է աշխարհում, մշակվել է Զենքի և տեխնոլոգիական ենթակառուցվածքների զարգացման գործակալության (MAPAT) Homa (Պատ) վարչության կողմից ԱՄՆ Հրթիռային պաշտպանության վարչության (MDA) հետ համատեղ:

Համակարգը նախատեսված է Իսրայելի օդային տարածքը ավելի լավ վերահսկելու և թևավոր հրթիռներին ու անօդաչուներին հետևելու համար: Այն ի վիճակի է հայտնաբերել ցածր թռչող թիրախներ, մյուս կողմից նա ունի հետևելու առավելագույն բարձրություն։

Իսրայելը Ադրբեջանին զենք մատակարարող ամենախոշոր երկրներից մեկն է, թեև այդ հարցում միակը չէ: Վերջերս հայտնի էր դարձել, որ Բաքուն մարտական  ինքնաթիռներ է գնում Պակիստանից։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular