ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սպանություն՝ Գյումրիում․ տան բակում հայտնաբերվել է տղամարդու մարմին (լուսանկար)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ մարտի 13-ին, սպանություն է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 18։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում և ոստիկանության Մուշի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գյումրի քաղաքի Տիմիրազի փողոցի 2/2 հասցեում տղամարդու դի կա։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ դեպքի փաստով քննչական վարչությունում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է  քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են մահացածի ինքնությունը։

Աղբյուրի տեղեկություններով մահացածը Շիրակի մարզի բնակիչ 61-ամյա Կարապետ Խ․-ն է։

Ոստիկանությունն ու քննչական  վարչությունը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, նրան և հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղղությամբ։

Աղբյուրի տեղեկություններով՝ սպանության կասկածանքով որոնվում է սպանվածի հարևանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular