ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հանրապետական հիվանդանոցում ծննդաբերած 16-ամյա աղջիկը հայտարարել է, թե իրեն հղիացրել է...

ԻՐԱՎՈՒՆՔ

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Ռաֆիկ Մելքոնյանի նախագահությամբ ավարտվել է անչափահաս Վերա Հ.-ի (անունը փոխած է) գործի դատական քննությունը:

1999 թվականի ապրիլի 14-ին ծնված, 9-ամյա կրթությամբ Վերան 2015 թվականի ապրիլի 26-ին Երևանում՝ ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է տվել, թե 2014 թվականի հունիսից մինչև դեկտեմբեր Տավուշի մարզի գյուղերից մեկում խորթ հայրը, տեղյակ լինելով, որ իր16 տարին չի լրացել, սեռական հարաբերություններ է ունեցել իր հետ:

Խորթ հայրիկի մեղքը չի հաստատվել, իսկ Վերային մեղադրանք է առաջադրվել սուտ մատնություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Ընդհանուր իրավասության դատարանում Վերա Հ.-ն իրեն մեղավոր է ճանաչել ու հրաժարվել է ցուցմունքներ տալուց:

Նախաքննական ցուցմունքներում նա հայտնել է, թե 2015 թվականի ապրիլի 25-ին «Արմենիա» հիվանդանոցում երեխա է ունեցել:

Հաջորդ օրը ոստիկանության աշխատակիցներ են այցելել իրեն, հարցրել են, թե ով է երեխայի հայրը:

Քանի որ ինքը շփոթված էր, չգիտեր, թե ով է երեխայի «նյութականը հոգալու», դիտավորյալ նշել է խորթ հոր անունը, որպեսզի նա պարտավորված լինի խնամելու իր երեխային:

Հետագայում զղջացել է կատարածի համար:

Բացի այդ՝ իր հղիությունը սկսվել է 2014 թվականի օգոստոսի վերջերին, իսկ ինքը օգոստոսի սկզբից Լոռու մարզում է եղել ու կրկին Տավուշի մարզի իրենց գյուղ է գնացել սեպտեմբերի կեսերին, երբ արդեն հղի էր…

Վերայի մայրը հայտնել է, որ Վերան իր դուստրն է, իսկ տուժողն իր երկրորդ ամուսինն է: Նա գտնվում է Ռուսաստանում՝ արտագնա աշխատանքի:

Իր անչափահաս դուստրը 2015 թվականի ապրիլին «Արմենիա» հիվանդանոցում ծննդաբերել է, ոստիկաններին էլ ասել է, թե իր հետ սեռական հարաբերություններ է ունեցել խորթ հայրը:

Ինքը համոզված է, որ դուստրը ստել է, քանի որ ամուսինը նրան վերաբերվել է որպես հարազատ աղջկա:

Վերան իրենց տանը գտնվելու ժամանակ մշտապես եղել է իր տեսադաշտում: Եթե ամուսինը նրա նկատմամբ որևէ արարք կատարեր, ինքը կնկատեր:

Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո Վերան իրեն ասել է, թե ստել է, որովհետև հուսալքված է եղել, խորթ հոր անունը տվել է, որ երեխային խնամող լինի…

Վերա Հ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, դատապարտվել է 3 ամիս ազատազրկման: Նրա նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառվել, ու սահմանվել է 1 տարի փորձաշրջան:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular