ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լուլուն անապահո՞վ է, թե՞ վետերան․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ՔՊ-ականները փորձում են առավելագույնս օգտվել պետական լծակներից` տարբեր հարցեր լուծել, արտոնություններ ստանալ: Մենք տեղեկացանք, որ ԱԺ պատգամավոր Լուսինե Բադալյանը` Լուլուն, ով մասնագիտությամբ պատմաբան է, մի քանի տարի առաջ որոշել է նոր մասնագիտություն յուրացնել եւ 2021-ին դիմել է Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Հանրային առողջապահության ֆակուլտետ, որտեղ, որպես կանոն, դիմում են առողջապահության ոլորտի ղեկավարները` ԲԿ-ների տնօրեններ, բաժնի պետեր: Սովորելը, իհարկե, լավ բան է, բայց Լուլուն որոշել է դա անել առանց ուսման վարձ վճարելու, որը 1 միլիոն դրամ է կազմել: Նրա մտերիմը` ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը, գրավոր դիմել է ԵՊԲՀ ղեկավարությանը` խնդրելով զեղչել ուսման վարձը: Բժշկական համալսարանն էլ ընդառաջել է, եւ բարձր եկամուտ ունեցող պատգամավոր Լուլուն շուրջ մեկ տարի անվճար ուսանել է համալսարանում, հավանաբար, որպես անապահով խավի ներկայացուցիչ կամ պատերազմի վետերան:

Նման փաստը բոլոր քաղաքակիրթ երկրներում կոռուպցիա են անվանում եւ դրա համար վարույթ են սկսում, ինչը պետք է անի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: Մեր լուրը ԵՊԲՀ-ից հաստատեցին. «Յուրաքանչյուր տարի, որոշ թվով անձանց տրամադրվում են որոշակի արտոնություններ՝ նպատակ ունենալով խթանել առողջապահական ոլորտի զարգացումը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Լուսինե Բադալյանը գործունեություն է ծավալում Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում եւ մասնակցում է առողջապահական ոլորտի օրենքների մշակման գործում, եւ հիմք ունենալով տվյալ հանձնաժողովի գրությունը, 3 տարի առաջ Լուսինե Բադալյանին տրվել է որոշակի արտոնություն՝ ուսման վարձի փոխհատուցման ձեւով»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 14․ 03․ 24 թ համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular