Անդրեասյանը և Թևանյանը գլխավորում են Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի վարկանիշային աղյուսակը
ՍՊՈՐՏԱզատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամներ, Եվրոպայի նորընծա չեմպիոն Արման Անդրեասյանը և 2023 թ-ի Եվրոպայի չեմպիոն Վազգեն Թևանյանը իրենց քաշային կարգերում գլխավորում են Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի վարկանիշային աղյուսակը։
Այս մասին հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից:
Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը երկրորդն է 57 կգ քաշային կարգում։