ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ-ում Մի-8 ուղղաթիռ է կործանվել. 2 մարդ է զոհվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մի-8 ուղղաթիռը, որում եղել է 20 ուղևոր, վթարի է ենթարկվել Մագադանի շրջանի Հյուսիս-Եվեն մունիցիպալիտետի Կվարցևայա բլրի մոտ, հայտնում է Интерфакс-ը՝ վկայակոչելով արտակարգ իրավիճակների ծառայություններին։ Գործակալության տվյալներով՝ զոհվել է առնվազն երկու մարդ։ Ուղղաթիռը կործանվել է Էվենսկից 75 կմ հեռավորության վրա։ 

Ինչպես հայտնում է Интерфакс-ը, ուղղաթիռը տեղափոխում էր 20 աշխատողի տեղի հանքերից մեկից։ Ուղղաթիռում մնացած մարդկանց ճակատագիրն առայժմ անհայտ է։ Միջադեպի պատճառ են համարվում եղանակային բարդ պայմանները, սարքավորումների անսարքությունը, ինչպես նաև մարդկային գործոնը։

Mash Telegram ալիքի փոխանցմամբ՝ ուղղաթիռում եղել է 17 աշխատակից և անձնակազմի երեք անդամ։ «Մի-8-ի օդաչուները տեղեկացրել են թռիչքի 13-րդ կիլոմետրում շարժիչի խափանման մասին»,- ասվում է տելեգրամյան ալիքի հաղորդագրության մեջ։ Ինքնաթիռի կործանման պատճառը, ըստ Mash-ի, վատ եղանակի պատճառով շարժիչի խափանումն է եղել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular