ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքագետը զգուշացրել է Հայաստանին ճակատագրական հետևանքների մասին, եթե դուրս գա ՀԱՊԿ-ից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ըստ քաղաքագետ Դմիտրի Ժուրավլևի եթե  Հայաստանը որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից, ապա դա ռիսկեր կստեղծի երկրի անվտանգության համար, միևնույն ժամանակ, Երևանին դժվար թե հաջողվի դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, գրում է life.ru-ն։

«ՀԱՊԿ-ը անվտանգության համար ստեղծված դաշինք է, նրա անդամներից մեկի վրա հարձակումը նշանակում է հարձակում բոլորի վրա։ Եվ քանի որ Ռուսաստանը շատ հզոր ռազմական տերություն է, Ադրբեջանը լրջորեն կմտածի Հայաստանի վրա հարձակվելուց առաջ: Բայց հիմա արդեն նման գաղափարներ են հնչում Ադրբեջանի պատգամավորների շուրթերից, որ պետք է վերջ տալ Հայաստանին»,- բացատրել է նա Lenta.ru-ի հետ զրույցում ընդգծելով, որ Բաքուն չի հետևի «բազեների» օրինակին, եթե Ռուսաստանը կանգնի Երևանի թիկունքում։

Իսկ եթե  Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, ապա երկիրը կմնա անպաշտպան Ադրբեջանի և Թուրքիայի դեմ: Ընդ որում, նա չունի ոչ առանձնապես արդյունավետ սպառազինություն, ոչ էլ անօդաչու թռչող սարքերի բանակ։ Իսկ եթե Երևանը հույսը դնի ՆԱՏՕ-ի երկրների աջակցության վրա, ապա նրանք կկարողանան օգնել միայն զենքի ու տեխնիկայի մատակարարման հարցում, որը շատ դժվար կլինի փոխանցել հայ զինվորականներին։

«Հայաստանի ղեկավարությունը որոշել է, որ երկիրը պաշտպանվելու է Արևմուտքի կողմից, հետևաբար, անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ դուրս գալ ՀԱՊԿ-ից, որպեսզի որևէ մեկին չնյարդայնացնի ռուսական ռազմական դաշինքին անդամակցությունը: Բայց Արևմուտքը, սկզբունքորեն, չի պաշտպանում ոչ մեկին, առավել ևս Հայաստանին չի պաշտպանի»,- եզրափակել է Ժուրավլևը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանը դադարեցնում է անդամակցությունը ՀԱՊԿ-ին այն պատճառով, որ կազմակերպությունն իբր չի կատարել հայկական կողմի նկատմամբ ստանձնած պարտավորությունները։ Միևնույն ժամանակ Կրեմլում հայտարարել են, որ այս հարցի վերաբերյալ որևէ մեկնաբանություն չեն ստացել Երևանից։ Բացի այդ, երկիրը կազմակերպության գլխավոր քարտուղարին հարաբերությունների սառեցման մասին հայտարարություն չի ուղարկել։ Ավելի ուշ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների սառեցումը նշանակում է կազմակերպությունում երկրի մշտական  ներկայացուցչի բացակայություն, ինչպես նաև հրաժարում բարձր մակարդակի միջոցառումներին մասնակցելուց։ Սակայն դրանից մեկ օր անց Հայաստանի խորհրդարանի խոսնակն ասել է, որ երկիրը ՀԱՊԿ-ից դուրս գալու մտադրություն չունի։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular