ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինը Ռուսաստանը միջուկային տեխնոլոգիաների համաշխարհային առաջատար է անվանել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանն օգնում է զրոյից ատոմային էներգիա ստեղծել արտերկրի մի շարք երկրներում, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ТАСС-ը։

«Ռուսաստանը միջուկային տեխնոլոգիաների համաշխարհային առաջատարն է։ Մեր օգնությամբ օտար երկրներում գործնականում զրոյից ստեղծվում է միջուկային էներգիա, ստեղծվում է մի ամբողջ արդյունաբերություն, վերապատրաստվում են մասնագետներ, մշակվում են անհրաժեշտ ենթակառուցվածքները՝ ամենախիստ բնապահպանական չափանիշներին համապատասխան»,- ասել է ՌԴ ղեկավարը՝ մասնակցելով Լենինգրադի ԱԷԿ-ի յոթերորդ էներգաբլոկի հիմքում առաջին բետոնը լցնելու և Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ արագընթաց երկաթուղու (ՀՍՌ) շինարարության մեկնարկի արարողությանը։

Պուտինը նաև նշել է, որ «այսօր «Ռոսատոմը» յոթ երկրներում 22 էներգաբլոկ է կառուցում»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular