Ռուսաստանն արգելել է ԱՄՆ 227 քաղաքացու մուտքը, այդ թվում՝ Մեթյու Միլլերի, Դերեկ Չոլետի, Մայքլ Քաս-Էնթոնիի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱմերիկացիների թվում, որոնց Ռուսաստանը արգելափակել է մուտքը երկիր, հայտնվել է նախկին դեսպան Ջոն Սալիվանը։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հրապարակած ցուցակում։
Ընդհանուր առմամբ, դիվանագիտական գերատեսչությունը թույլ չի տվել մուտք գործել ԱՄՆ 227 քաղաքացու, որոնք «ներգրավված են Ջոզեֆ Բայդենի ներկայիս վարչակազմի ռուսաֆոբ կուրսի մշակման, իրականացման և արդարացման մեջ»:
Ցուցակում ներառվել են նաև Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Մեթյու Միլլերը, Պետդեպարտամենտի հատուկ խորհրդական Դերեկ Չոլետը և Պետդեպարտամենտի պատժամիջոցների քաղաքականության հարցերով ավագ խորհրդական Մայքլ Քաս-Էնթոնին:
Ռուսական «ստոպ ցուցակի» ընդլայնման նպատակն է ամրապնդել Վաշինգտոնի «ռեֆլեքսիվ մակարդակի» գիտակցությունը, որ ցանկացած ագրեսիվ փորձ անպատիժ չի մնա և կստանա վճռական հակահարված, եզրակացրել է ԱԳՆ-ն։