ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


1921 թ. Բեռլինում հայ վրիժառու, Նեմեսիս օպերացիայի անդամ Սողոմոն Թեհլերյանը գնդակահարում է Մեծ Եղեռնի կազմակերպիչ-ոճրագործներից մեկին` Թալեաթ փաշային․ պատմության այս օրը (15 մարտ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օր, Սկյուռիկների պաշտպանության համաշխարհային օր, Իտալիայի Վալենսիա քաղաք՝ Ֆալյաս ամենամյա տոնակատարության առաջին օր, Բելոռուս՝ Սահմանադրության օր, Հունգարիա՝ Հեղափոխության օր, Ճապոնիա՝ Առատ տարվա օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1851 –ծնվել է շոտլանդացի հնագետ, պատմաբան, հայագետ Ուիլյամ Միտչել Ռամզին:

1884 –ծնվել է աշուղագետ Վերդին:

1880- Լույս է տեսել «Պսակ» թերթը՝ Երևանի առաջին պարբերականը, որը ընդհատումներով լույս է տեսել մինչև 1884 թվականը:

1902 —ծնվել է խորհրդահայ գիտնական-ջերմաֆիզիկոս Տիգրան Մելքումյանը, որը հանդիսացել է առաջին խորհրդային դիզելային և ֆորսաժային շարժիչների նախագծող:

1919 - ծնվել է ամերիկահայ ջազի նշանավոր դեմքերի պրոդյուսեր Ջորջ Ավագյանը:

1921 - Բեռլինում հայ վրիժառու, Նեմեսիս օպերացիայի անդամ Սողոմոն Թեհլերյանը գնդակահարում է Մեծ Եղեռնի կազմակերպիչ-ոճրագործներից մեկին` Թալեաթ փաշային:

1922-Երևանում բացվել է Պետական Համալսարանի բժշկական ֆակուլտետը, որի առաջին դեկան է դարձել Սպանդրարատ Կամսարականը:

1924 – գործարկվել է Երևանի բամբակազտիչ գործարանը:

1935 - ծնվել է կրկեսի և էստրադայի նշանավոր դերասան Լեոնիդ Ենգիբարյանը:

1944 - պաշտոնապես հաստատվել է ԽՍՀՄ օրհներգը։

2002-Հայաստանի չորս բաշխիչ էլեկտրացանցերի միավորմամբ ստեղծվել է «Միասնական բաշխիչ էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությունը:

2005 –վախճանվել է Հայոց ազգային բանակ (ՀԱԲ) ռազմաքաղաքական խոշոր կառույցի ստեղծող Ռազմիկ Վասիլյանը:

2006-մեկնարկել է Ստամբուլի համալսարանի նախաձեռնած Հայոց ցեղասպանությանը նվիրված գիտաժողովը, որը, ըստ թուրք մասնագետների, պետք է լույս սփռեր «հայկական հարցին առնչվող որոշ խնդիրների վրա»: Գիտաժողովին հրավիրել են նաև հայ պատմաբանների, ովքեր, սակայն, հրաժարվել են մասնակցել:

2007-«Արզնի»-ի արտադրած «Ark Land» հանքային ջուրն արգելվել է Կանադայում:      

  - մայրաքաղաքի Էրեբունի համայնքում վիճաբանություն, այնուհետև ծեծկռտուք է տեղի ունեցել Հանրապետական և«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների ներկայացուցիչների միջև:

2011-Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ է հայտարարել Ազատության հրապարակում, որ վերադարձնի հայ ժողովրդին ձայնը և իր ձայնի իրավունքը:

2017- Ընդդիմադիր պատգամավոր Զարուհի Փոստանջյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել«Երկիր ծիրանի» կուսակցության հիմնադիր համագումարը։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

մ.թ.ա. 44 – սպանվել է Հռոմի դիկտատոր Հուլիոս Կեսարը:

493 —թագավոր Թեոդորիխը հիմնադրել է օստգոթերի պետությունը Ռավեննե մայրաքաղաքով:

1493 —Կոլոմբոսի առաջին արշավախմբի երեք նավերից երկուսը վերադարձել են Եվրոպա իրենց հետ բերելով առաջին հնդկացիներին:

1603 —ֆրանսիացի հետազոտող Սեմուել դե Շամպլենի արշավախումբը սկսել է իր առաջին արշավը Կանադա: 1812 —Կալիֆորնիայում հիմնադրվել է առաջին ռուսական բնակավայրը՝ Ռոսս գաղութը:

1813 —ծնվել է բրիտանացի բժիշկ, համաճարակաբանության հիմնադիր Ջոն Սնոուն:

1820 - Մենը դարձել է ԱՄՆ-ի 23-րդ նահանգը։

1867 —կնքվել է ավստրո-հունգարական համաձայնագիրը, ըստ որի Ավստրիական կայսրությունը վեր է ածվել դուալիստական Ավստրո-Հունգարիա պետության:

1892 - ամերիկացի գյուտարար Ջեսս Ռենոն արտոնագրել է առաջին շարժասանդուղքը՝ էսկալատորը:

1892 – հիմնադրվել է անգլիական «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբը:

1915 —Գերմանիայում ընդունվել է Դոկտոր Գելֆանդի հռչակագիրը, որը նախատեսում էր աջակցել հեղափոխականներին, մասնավորապես բոլշևիկներին Ռուսաստանում, տապալել կայսրությունը և դուրս բերել այդ երկրին պատերազմից:

1917-Ռուսաստանի ցար Նիկոլայ 2-րդը հրաժարվել է գահից իր եղբայր Միխաիլ Ալեքսանդրովիչին փոխանցելով այն:

1927 —ԽՍՀՄ-ում սկսվել է Դնեպրո ԳԷՍ-ի շինարարությունը:

1932 —Բի-Բի-Սին իր առաջին հաղորդումն է տվել Ռիդժենտ փողոցի վրա գտնվող իր նոր շենքից:

1937 —Չիկագոյում բացվել է առաջին դոնորական արյան բանկը:

1937 –վախճանվել է ամերիկացի սարսափ ժանրի գրող Հովարդ Ֆիլիպս Լավքրաֆտը:

1938-Սաուդյան Արաբիայում առաջին անգամ նավթ են հայտնաբերել:

1939-Չեխոսլովակիան օկուպացվել է Գերմանիայի կողմից:

1975 –ծնվել է բուլղարացի շախմատիստ, գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի վարկածով աշխարհի չեմպիոն Վեսելին Տոպալովը:

1985 —գրանցվել է առաջին դոմենը .com-ում՝symbolics.com-ը:

1990-որպես ԽՍՀՄ առաջին նախագահ Միխաիլ Գորբաչովը հանդիսավոր երդում է տվել:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular