Ադրբեջանի զինված ուժերը ապրիլի 16-ից լայնածավալ զորավարժություններ են անցկացնելու, որոնք շարունակվելու են մինչեւ ապրիլի 21-ը
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԱդրբեջանի զինված ուժերը ապրիլի 16-ից լայնածավալ զորավարժություններ են անցկացնելու, որոնք շարունակվելու է մինչեւ ապրիլի 21-ը։
Պլանային բնույթի այս զորավարժությունները 2017թ. ամենախոշորն են, չնայած երկրում տիրող սոցիալական ծանր վիճակի պատճառով, ներգրավված զինծառայողների և զինտեխնիկայի թվաքանակի առումով զիջում են նախորդ տարվա իրականացվածին։ Եթե 2016թ. նոյեմբերի զորավարժություններին ներգրավվել են 60 հազար զինծառայող, 150 միավոր տանկ և զրահատեխնիկա, 700 միավոր տարբեր տրամաչափի հրթիռա-հրետանային ու համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և 50 միավոր մարտական ավիացիա, ապա հիմա ներգրավվելու է մինչեւ 30 հազար զինծառայող, 250 միավոր տանկ, 200 միավոր տարբեր տրամաչափի հրթիռա-հրետանային ու համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և 25 միավոր մարտական ավիացիա։ Այս անգամ 100 միավորով ավելացրել են միայն տանկերի քանակը։
Բնական է, որ ադրբեջանական կողմը մեծ ուշադրություն է դարձրել իր տանկային ստորաբաժանումների և տանկիստների որակի և մարտունակության բարձրացման վրա, քանի որ, ունենալով գերժամանակակից Տ-90 տանկեր և այլ մոդելի զրահատեխնիկա, 2016-ի ապրիլին Ակնայի ուղղությամբ նրանք լուրջ ՏԱՆԿԱՅԻՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԵՆ կրել ՝ հետագայում այդ խուճապահար փախուստը անվանելով «հաջող շեղող մանյովր»։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1299901493429461&set=a.515452588541026.1073741825.10000228869