ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոստիկանությունը՝ սկանդալային ձայնագրության հետ առնչվող «վերլուծությունների» մասին

ՎԻԴԵՈ

«Համացանցի որոշ օգտատերեր, նաև որոշ լրատվամիջոցներ վերլուծություններ են անում ԱԺ ընտրություններին վերաբերող ինչ-որ ձայնագրությունների շուրջ՝ փորձելով դրանք վերագրել ոստիկանությանը: Այդ«վերլուծությունները» մեր հետաքրքրությանը չէին արժանանա, եթե հերթական անգամ դրանք ոստիկանությանն ու ոստիկանության պետին առնչելու փորձ չարվեր: 

Հետաքրքրություն շարժելուն միտված այս հնարքը իր հետևողականությամբ արդեն սկսում է սահմանակցել կանխակալությանն ու սադրանքին: Ուստի «վերլուծաբաններին» կոչ ենք անում վերադառնալ իրատեսության դաշտ»,-գրել է Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով այն հրապարակումներին, որտեղ նշվում է, թե ըստ որոշ վերլուծությունների, «ՍԱՍ գրուպի» ժողովի ձայնագրությունը պատահականություն չէ, այլ կապ ունի տվյալ ընտրատարածքում Արտակ Սարգսյանի մրցակից, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսայի Արթուր Գեւորգյանի հետ: Այսինքն դա նախընտրական շրջանում ձեռք բերված կոմպրոմատ է, որը կախված ընտրությունների արդյունքներից կամ գործի կդրվեր, կամ ոչ:

Հիշեցնենք, որ «ՍԱՍ գրուպում» անցկացված նախընտրական ժողովի գաղտնի ձայնագրությունը անտարբեր չի թողել գրեթե ոչ մեկին և քաղաքական դաշտում ու համացանցում բուռն քննարկման թեմա է դարձել:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular