ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մկներն ընդդեմ տանկերի. ինչպես բնությունը դարձավ Ռուսաստանի դաշնակիցը ճակատում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինա տեղափոխված արևմտյան ռազմական տեխնիկան բախվում է այնպիսի դժվարությունների, որոնց բախվել են Ռուսաստանում Նապոլեոնի և Հիտլերի բանակները, նշել է BulgariaMilitary հրատարակությունը, գրում է voennoedelo.com-ը։ Արևմուտքից ստացված տանկերն ու հետևակի մարտական  մեքենաները ցուրտ եղանակին դժվար է գործարկել, բացի այդ նրանք խրվում են ցեխի մեջ։ Բնակլիմայական պայմաններից զատ նաև սովորական դաշտային մկներն են վերածվել  նոր «դիվերսանտների»։ Պարզվել է, որ անգամ կրծողների մի փոքր խումբը կարող է շարքից հանել միլիոնավոր դոլարներ արժողությամբ ծանր տանկը: Իսկ փոքրիկ կրծողների «ուժը»  կապված է արևմտյան բնապահպանական նորմերի  հետ, որն է՝ հնարավորինս օգտագործել բնական և վերականգնվող նյութեր, օրինակ՝ ռազմական մեքենաներում եգիպտացորենի մանրաթելով մեկուսացում էլեկտրոնիկայի համար:

«Մկները նույնիսկ ռետինե մեկուսացումն են երբեմն կրծում, իսկ եգիպտացորենի «համով» մեկուսացումը կրծելը հեշտ է և համեղ: Պատկերացրեք, թե քաղաքական կոռեկտության և կանաչ օրակարգի առաջ մղման ինչ մակարդակի պետք է հասնես, որ մկներին հրավիրես խնջույքի մարտական մեքենայի մեջ», ասել է
ԱՄՆ բանակի նախկին սպա Ստանիսլավ Կրապիվնիկը kp.ru-ին:
Ֆրանսիացի զինվորականներից մեկն էլ Le Figaro թերթի լրագրողներին տված հարցազրույցում ասել է, որ մարտական  գոտում մկները անշարժացրել են արևմտյան ռազմական տեխնիկայի մի քանի միավոր, ինչի արդյունքում պահանջվել են ահռելի ջանքեր դրանք տարհանելու և երկարատև վերանորոգման համար:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular