Քեյնը Բունդեսլիգայի նոր ռեկորդ է գրանցել
ՍՊՈՐՏ«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը գոլի հեղինակ է դարձել Գերմանիայի առաջնության «Դարմշտադտի» դեմ խաղում (5-2):
Այս գոլը Քեյնի համար 31-րդն էր Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում։ Նա գերազանցեց Գերմանիայի առաջնությունում դեբյուտային մրցաշրջանում խփած գոլերի ռեկորդը։
Այս նվաճումը նախկինում սահմանել էր Ուվե Զելերը, ով 1963/64 մրցաշրջանում Բունդեսլիագյում իր առաջին մրցաշրջանում 30 գոլ է խփել։
Անգլիացին սահմանել է նաև ներքին առաջնությունում մեկ մրցաշրջանում խփած գոլերի անձնական ռեկորդ։ Մինչ այդ նա երկու տարբեր մրցաշրջանում 30 գոլ է խփել «Տոտենհեմի» կազմում Պրեմիեր լիգայում։