ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հյուսիսային Կորեան 3 բալիստիկ հրթիռ է արձակել դեպի Ճապոնական ծով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հյուսիսային Կորեան երեք բալիստիկ հրթիռ է արձակել դեպի Ճապոնական ծով, դրանք ընկել են Ճապոնիայի բացառիկ գոտու սահմաններից այն կողմ, հայտնում է Kyodo լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ճապոնիայի պաշտպանության նախարարությանը և առափնյա պահպանությանը։

Հրթիռներն անցել են 350 կմ՝ 50 մ բարձրության վրա։ Դրանք արձակվել են մոտավորապես 30 րոպե տարբերությամբ, հայտնել է Ճապոնիայի առափնյա պահպանությունը: Հրթիռներից յուրաքանչյուրի թռիչքը տևել է մոտ յոթ րոպե։

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան լրագրողներին ասել է, որ Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռների արձակումն անընդունելի է, հայտնում է Reuters-ը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular