Mercedes-Benz-ը կներկայացնի առաջին ֆիրմային էլեկտրական մեքենան
ՖՈՏՈԳերմանական Mercedes-Benz մեքենաշինական ընկերությունը պատրաստում է առաջին ֆիրմային էլեկտրական մեքենան՝ Mercedes-AMG ապրանքանիշի ներքո, հայտնում է autopilot.ru-ն։
Նոր արտադրանքի մասին պաշտոնական տեղեկություն չկա։ Նշվում է միայն, որ այն կստեղծվի նոր AMG.EA (AMG Electric Architecture) հարթակի հիման վրա, կստանա կոմպակտ և հզոր առանցքային էլեկտրական շարժիչներ և էներգիայի փոխանակման բարձր մակարդակով բարձր լարման մարտկոց։
Էլեկտրական Mercedes-AMG-ի նախատիպերը ներկայումս ճանապարհային փորձարկումներ են անցնում Շվեդիայի հյուսիսում: Սպասվում է, որ արտադրական մոդելը կհայտնվի շուտով։