ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հռոմի պապ, Կիմ Չեն Ըն, Մադուրո. ովքեր են շնորհավորել Պուտինին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հոնդուրասի նախագահ Քսիոմարա Կաստրոն, Բոլիվիայի նախագահ Լուիս Արսեն և Նիկարագուայի նախագահ Դանիել Օրտեգան շնորհավորել են Վլադիմիր Պուտինին ՌԴ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ, հայտնում է kommersant.ru-ն։

ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ քվեների 99,7%-ի մշակումից հետո Պուտինը ստացել է ձայների 87,31%-ը։

Պուտինին նաև շնորհավորել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը։ Այս մասին ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել է Հին հավատացյալների համաշխարհային միության նախագահ Լեոնիդ Սևաստյանովը, որը շփվել է պոնտիֆիկոսի հետ։

Պուտինին արդեն շնորհավորել են՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Մոլդովայիընդդիմադիր առաջնորդ Իգոր Դոդոնը, Մյանմարի վարչապետ Մին Աուն Հլաինգ, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, Կուբայի կառավարությունը

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular