ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Apple-ը կարող է iPhone-ում օգտագործել Google-ի և OpenAI-ի արհեստական բանականությունը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Apple-ը բանակցություններ է վարում Google-ի հետ iPhone-ում Gemini լեզվի մոդելի օգտագործման վերաբերյալ, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։

Զուգահեռաբար Թիմ Կուկի ընկերությունը նմանատիպ բանակցություններ է վարում OpenAI-ի հետ։ Գործակալության աղբյուրների համաձայն՝ Apple-ը ցանկանում է ստանալ Gemini-ի օգտագործման լիցենզիա՝ Google-ի չաթբոտը օգտագործելու համար արդեն iOS 18-ում, որը կթողարկվի այս տարի: 

Միաժամանակ Apple-ն ինքնուրույն ստեղծում է արհեստական բանականություն, իսկ սեփական չաթբոտի մոդելը կներառվի օպերացիոն համակարգի նոր տարբերակում:

Այնուամենայնիվ, Apple-ի սեփական շակման արհեստական բանականության մոդելը կենտրոնանում է գործառույթների վրա, որոնք աշխատում են անմիջականորեն սարքերի վրա: Apple-ին անհրաժեշտ է երրորդ կողմի արտադրանք՝ ամպային գործառույթներին աջակցելու համար, ինչպիսիք են տեքստի նկարագրությունից պատկերներ ստեղծելը կամ օգտատիրոջ պարզ հրահանգների հիման վրա տեքստեր գրելը, նշում է Bloomberg-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular