ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանն ընտրություններից հետո ավելի կոշտ է լինելու Հայաստանի նկատմամբ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուսաստանում երեկ ավարտվեցին նախագահական եռօրյա ընտրությունները։ Վլադիմիր Պուտինը, ինչպես և կանխատեսվում էր, ռեկորդային ձայների քանակ ստացավ 87,33 %։ Նրա «մրցակիցները» ստացել են 3-ից 4 % քվե։

Ի սկզբանե ակնհայտ էր, որ Վլադիմիր Պուտինին որևէ մեկը չի կարող ձեռնոց նետել։ Հատկապես, Ուկրաինայում ռազմական գործողությունների ֆոնին Ռուսաստանի իշխանությունները պետք է ոչ միայն սեփական երկրին, այլ նաև ողջ աշխարհին ցույց տային, որ ունեն բավարար ուժ և կամք, և այդ նպատակով նույնիսկ ժողովրդավարության նոմինալ ցուցադրումը վախի և թուլության արտահայտություն կլիներ Ռուսաստանի համար:

Ռուսաստանի նախագահական ընտրություններից հետո ինչպես Ռուսաստանում, այնպես էլ աշխարհում նոր իրադրություն է ստեղծվելու։ Սեփական երկրից վստահության նման կրեդիտ ստանալուց հետո Վլադիմիր Պուտինը կարող է այլևս առավել վստահ գործել այլ ռազմական և քաղաքական միավորումներից ծագող սպառնալիքների և վտանգների դեմ։ Սակայն պետք է փաստել, որ Ռուսաստանի ընտրությունների նման արդյունքը վտանգավոր կարող է լինել Հայաստանի համար։

Գործող իշխանությունները կանխամտածված, թե չգիտությամբ փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ, ինչը հղի է լրջագույն հետևանքներով, առավել ևս, որ ռուսական պաշտոնական շրջանակները վերջին ժամանակներս այլևս ոչ թե քաղաքական հայտարարություններ են անում, այլ՝ բացահայտ սպառնալիքներ տալիս Հայաստանին։

Աննա Մելիքյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular