ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Եվան Դավիթի կյանքում ընկեր-սիրուհի է». Ռոզի Ավետիսովան՝ «Եղնիկների կածանը» ֆիլմում մարմնավորած իր կերպարի մասին

ՎԻԴԵՈ

Արմենիա Պրեմիումով հեռարձակվող «Եղնիկների կածանը» 20 մասանոց գեղարվեստական ֆիլմը  առաջին իսկ սերիայից  սիրվեց հեռուստադիտողի կողմից: Հայ-ադրբեջանական հակամարտության ֆոնին զարգացող իրադարձությունների կիզակետում մարդկային կյանքն է՝ իր բոլոր դրսևորումներով:

Սեր, ընկերություն, դավաճանություն՝ պատերազմի ու մարտական գործողությունների խառնաշփոթում: Ռեժիսոր Հրաչ Քեշիշյանին այս  նոր ֆիլմում հաջողվել է մեկտեղել, թվում է  թե, անհամատեղելի երկու բան՝ կյանքն ու պատերազմը:

Ֆիլմի գլխավոր դերակատարներից մեկի՝ դերասանուհի  Ռոզի Ավետիսովայի հետ BlogNews.am-ը զրուցել է ֆիլմի մասին ու փորձել բացահայտել Ռոզիի մարմնավորած կերպարն «առաջին ձեռքից»:

Դերասանուհին նշում է, որ ֆիլմում նկարահանվելու առաջարկը սիրով ու ոգևերությամբ է ընդունել: «Շատ լավ թիմ է պարոն Քեշիշյանը հավաքել, մաքսիմալ պրոֆեսիոնալ ու կազմակերպված»: Ինչ վերաբերում է նկարահանումների ընթացքին, ապա դերասանուհին նշում է, որ հիմնականում դրանք ինտերիերային են եղել և մարտական ու էքստրեմալ տեսարաններում նա մասնակցություն չի ունեցել:

 

Ֆիլմի գլխավոր հերոսի կյանքում կարևոր դեր ունեցող կանանցից մեկին է մարմնավորում Ռոզին: Առավել մանրամասն իր կերպարի մասին դերասանուհին ասում է. «Իմ կերպարը Եվան է, ով գլխավոր հերոսի՝ Դավիթի կյանքում ընկեր-սիրուհի է: Բացի պատերազմից, Եվան ունի նաև իր առանձին, անձնական, կանացի ողբերգությունը՝ նրա սերը փոխադարձ չէ»: 

Լիամետրաժ ֆիլմի օրենքներով նկարահանված 20 մասանոց «Եղնիկների կածանը» գեղարվեստական ֆիլմի զարգացումներին Արմենիա Պրեմիումի հեռուստադիտողները կարող են հետևել շաբաթ և կիրակի օրերին՝ 21:00-ին:

 
 
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular