Ահաբեկչություն է տեղի ունեցել Բաքվի մետրոյի «Հունվարի 20-ի» կայարանում. պատմության այս օրը (19 մարտ)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Հաճախորդի միջազգային օր, Ռուսաստան՝ Ստորջրյա ծովայինի օր, Իտալիա, Մալթա, Lիխտեյշտեյն՝ Սուրբ Հովսեփի օր։
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1913- ծնվել է սփյուռքահայ բանաստեղծուհի, Ֆրանսահայ գրողների միության նախագահ Մառի Աթմաճյանը:
1920- Նժդեհի զանգեզուրյան ուժերի կողմից գրոհ է իրականացվել Օրդուբադի և Նախիջևանի բնակավայրերի վրա մի քանի ուղղություններով, սակայն հարձակումը հաջողություն չի ունեցել։
1921 - ծնվել է հայկական ծագումով ամերիկացի ջազային երաժիշտ Հերի Բաբասին:
1928- ծնվել է ճանաչված դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանը:
1961 - վախճանվել է հայ խորհրդային քիմիկոս-տեխնոլոգ Էդգար Տեր-Ղազարյանը։
1983 - ծնվել է ժամանակակից արձակագիր Արամ Պաչյանը։
1986 - վախճանվել է գրականագետ Սուրեն Աղաբաբյանը։
1988-ԽՍՀՄ կուսակցական բարձրաստիճան պաշտոնյաները Մոսկվայում հանդիպում են ունեցել ազգությամբ հայ և ադրբեջանցի գիտության և մշակույթի գործիչների հետ, բացի դա հանդիպում է եղել ԼՂՀ-ի աշխատանքային կոլեկտիվների ներկայացուցիչների հետ։
1993 - վախճանվել է հայկական ծագմամբ ֆրանսիացի կոմպոզիտոր Ժորժ Կառվարենցը։
1994-ահաբեկչություն է տեղի ունեցել Բաքվի մետրոյի «Հունվարի 20-ի» կայարանում։ Ինքնաշեն ռումբի պայթյունի հետևանքով զոհվել է 14 և վիրավորվել 49 մարդ։
2005-Վրաստանի Ծալկայի շրջանի Ավրալո գյուղում տեղի ունեցած ազգամիջյան բախումների հետևանքով 15 մարդ է տուժել . բախմանը մասնակցել են աջարները, հույները և հայերը:
2007- Մեղրիում Հայաստանի և Իրանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանը և Մահմուդ Ահմադինեջադը վառելով խորհրդանշական ջահը պաշտոնապես բացել են Իրան - Հայաստան գազատարը:
2008- Գյումրիում մեկնարկել է ԳԱԼԱ հեռուստաընկերությանը ֆինանսապես աջակցելու նպատակով նախաձեռնված դրամահավաք-մարաթոնը:
2012- Երևանի Աբովյան փողոցում գործող Ալեն-Էլեն ժամանցի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով տուժել է 10 անձ։ Պայթյունի պատճառը եղել է ակումբի հաճախորդներից մեկի նետած նռնակը։
2017-Երևանում բացվել է Տիկնիկային պատկերասրահ, որտեղ այցելուները կարող են տեսնել ավելի քան 300 ամենատարբեր տիկնիկներ:
2018-ավելի քան 2,5 կես ժամ տևած քննարկումից հետո «Ելք» դաշինքը այդպես էլ վերջնական որոշում չի կայացրել: Ի տարբերություն «Լուսավոր Հայաստան» ու «Հանրապետություն» կուսակցությունների,«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը որոշել է փողոցային պայքարի անցնել։
2020-Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով Էդուարդ Մարտիրոսյանը նշանակվել է ԱԱԾ տնօրեն, Արման Սարգսյանը՝ ոստիկանապետ։
2021- Նիկոլ Փաշինյանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ հունիսի 20-ին Հայաստանում կկայանան արտահերթ ընտրություններ։
ԱՇԽԱՐՀՈՒՄ
235 –վախճանվել է Հռոմի կայսր, Սևերոսների հարստության վերջին շառավիղ Ալեքսանդր Սևերոսը։
1279 —Մարգարիտյա գետի մոտ տեղի ունեցած ճակատամարտում մոնղոլները ջախջախել են Սուն կայսրության բանակը։
1474- Վենետիկում ընդունվել է օրենք հայտնագործությունների պահպանման մասին, ինչը փաստացի աշխարհում առաջին օրենքն է հեղինակային իրավունքի մասին:
1514 —Տրիստան դա Կունիան Հռոմի պապին պորտուգալական թագավորի կողմից նվիրել է հնդկական փիղ։
1601 –ծնվել է իսպանացի քանդակագործ և գեղանկարիչ, բարոկկո ոճի ներկայացուցիչ Ալոնսո Կանոն։
1687 —վախճանվել է Հյուսիսային ամերիկայի Միսիսիպի գետի հետազոտող Ռենե-Ռոբեր Կավելյե դե Լա Սալը, որը Լուիզիանան հայտարարել էր Ֆրանսիայի մաս։
1769 - ծնվել է քանդակագործ Ֆրանսուա Ժոզեֆ Բոզիոն։
1813- ծնվել է շոտլանդացի ճանապարհորդ, Աֆրիկայի ամենանշանավոր հետազոտողներից մեկը՝ Դավիթ Լիվինգստոնը:
1831 —ԱՄՆ-ում տեղի է ունեցել բանկի առաջին կողոպուտը։ Անգլիացի գաղթյալ էդվարդ Սմիթը Նյու Յորքի City Bank-ից կողոպտել է 245 000 դոլլար, որը այն ժամանակների համար հսկայական գումար էր։
1859- Փարիզում կայացել է ֆրանսիացի երգահան Շառլ Գունոյի «Ֆաուստ» օպերայի պրեմիերան:
1906 —գնդակահարվել է ռուս հեղափոխական, լեյտենանտ, Սևաստոպոլյան ապստամբության կազմակերպիչներից Պյոտր Շմիդտը։
1922 —Մոսկվայի Շաբոլովկա փողոցի վրա ավարտվել է երկրում ամենաբարձր Շուխովյան աշտարակի շինարարությունը։
1927 —ԱՄՆ-ի Վաշինգտոն նահանգում մսագործը հավի ստամոքսում հայտաբերել է վեց ոսկու բնական կտորներ։
1934 —Լենինի դամբարանում կոլտնտեսական Միտրոֆան Նիկիտինը ատրճանակից կրակ է բացել Լենինի դագաղի ուղղությմաբ։
1946 —Մարտինիկան, Գվադելուպան և Ռեյունյոն հայտարարվել են Ֆրանսիայի մասեր։
1953- առաջին անգամ հեռուստատեսությամբ ցուցադրվել է Օսկարի մրցանակաբաշխությունը:
1955 —Մասադում (Իսրայել) հնեաբանները հայտնաբերել են Իրոդ թագավորի պալատի մնացորդները։
1955 - ծնվել է ամերիկացի հանրաճանաչ դերասան Բրյուս Ուիլիսը:
1958- Ստրասբուրգում բացվել է Եվրախորհրդարանի առաջին նիստը:
2003 —ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը վերջնագիր է ներկայացրել Սադդամ Հուսեյնին, որով իսկ փաստացի հայտարարել է Իրաքի դեմ պատերազմի սկիզբը։
2007 —Կեմերովոյի «Ուլյանովսկի» ածխահանքում տեղի ունեցած մեթանի պայթյունի հետևանքով զոհվել է 110 մարդ։
2008-վախճանվել է անգլիացի ֆանտաստ-գրող, գիտնական, ֆուտուրոլոգ և գյուտարար Արթուր Կլարկը։
2011- ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և մի քանի այլ երկրների կողմից ձեռնարկվել է «Լուսաբացի Ոդիսական» ռազմական գործողությունը, որն ուղղված էր միջամտելու Լիբիայի քաղաքացիական պատերազմին:
Կ. Խաչիկյան