ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսական հակաօդային պաշտպանությունը նոր մակարդակի է հասել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինայի զինված ուժերի վերջին հարձակումների ֆոնին Ռուսաստանի հակաօդային պաշտպանությունը նոր մակարդակի է հասել, գրում է  voennoedelo.com-ը:

Asharq News հեռուստաալիքին տված հարցազրույցում «Алмаз» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Գենադի Բենդերսկին ասել է, որ ուկրաինական պարբերական հարձակումների ֆոնին Ռուսաստանին հաջողվում է արդիականացնել և կատարելագործել հակաօդային պաշտպանության համակարգերը։ Որպես օրինակ նա բերել է «Ենիսեյ» և «Վալդայ» համակարգերը նշելով, որ այդ համակարգերը լրացնում են Ռուսաստանի Դաշնության հակաօդային պաշտպանությունը։

««Ենիսեյ» համակարգն ապահովում է С-400 զենիթահրթիռային համակարգի շահագործումը։ Իր հերթին, «Վալդայ» ռադիոտեղորոշիչ համակարգերը օգնում են հայտնաբերել և հակազդել դրոններին»,- ասել է գլխավոր տնօրենը։

Հարկ է նշել, որ «Ենիսեյ»-ը ռադիոլոկացիոն կայան է, որն ունակ է հայտնաբերել և հետևել ինչպես աերոդինամիկ, այնպես էլ  բալիստիկ օբյեկտներին։ Հայտնի է, որ ռադարն ունի բարձր մանևրելու ունակություն։ Տեղակայման ժամանակը չի գերազանցում 5 րոպեն, ինչը հնարավորություն է տալիս այն օգտագործելուց հետո անմիջապես հեռացնել և խուսափել հակառադարային հրթիռների հարձակումից։ «Ենիսեյը» հայտնաբերում է օդային օբյեկտները 100 կմ-ից ավելի բարձրության վրա և անշեղորեն ուղեկցում է դրանց ավելի քան 600 կմ հեռավորության վրա:
Ինչ վերաբերում է «Վալդայ» ռադիոտեղորոշիչ համակարգին, ապա այն ի վիճակի է հայտնաբերել և հետևել ցածր ռադիոարտացոլման  մակարդակով օբյեկտներին։ Այս ռադարը կարող է հակազդել փոքր չափի անօդաչու թռչող սարքերին, որոնք թռչում են ռադիոլռության ռեժիմով: Բացի այդ, «Վալդայ»-ը իրականացնում է ռադիո աղբյուրների ուղղության որոնում, թիրախային տեսակների ճանաչում, վերահսկման ալիքների էլեկտրոնային ճնշում, թիրախների նշանակումներով տվյալների փոխանցում հակազդող անօդաչու թռչող սարքերին, ինչպես նաև՝ տեղեկատվության  տրամադրում արտաքին այլ համակարգերին, ներառյալ համազարկային կրակային զենքերին:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular