ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առաջին օգնություն. Ինչպե՞ս կատարել սիրտ-թոքային վերակենդանացում (վիդեո)

ՎԻԴԵՈ

Սիրտ-թոքային վերակենդանացումը (ՍԹՎ) միջոցառումների շարք է՝ ուղղված օրգանիզմի կենսագործունեության վերականգնմանը եւ այն կլինիկական մահվան վիճակից հանելուն: ՍԹՎ-ն ներառում է սրտի ոչ ուղղակի մերսում եւ թոքերի արհեստական օդափոխություն (արհեստական շնչառություն). սրանք ոչ բարդ միջամտություններ են, որոնք կարող են կատարել ոչ միայն բուժաշխատողները, այլ նաեւ պատահական անցորդները, որոնք դժբախտ դեպքի ականատեսն են դարձել կամ հայտնաբերել են անգիտակից վիճակում գտնվող մարդու:

Խորհուրդ է տրվում ՍԹՎ-ի կատարումը սկսել որքան հնարավոր է շուտ կլինիկական մահվան երեք նշաններից երկուսի առկայության դեպքում՝ գիտակցության, շնչառության եւ/կամ զարկերակի բացակայություն (ավելի արդյունավետ է զարկերակը ստուգել քներակի վրա, այլ ոչ թե մարդու ձեռքերին):

Սիրտ-թոքային վերակենդանացման տեխնիկան ցույց է տալիս Տիգրան Հովհաննիսյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

NEWS.am Medicine

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular