Տավուշից գյուղեր հանձնեցին թե չէ, Ալիևը դրանք կդարձնի ռազմական հենակետեր. առաջնագիծ կդառնա Լոռու մարզը. Սեյրան Օհանյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱդրբեջանում և Վրաստանում իր տարածաշրջանային այցերն ավարտած ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մարտի 19-ին ժամանեց Հայաստան։ Փաշինյանի հետ հանդիպումից հետո ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարեց, որ կառույցն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և խաղաղ ձգտումներին՝ միևնույն ժամանակ կոչ անելով Հայաստանին և Ադրբեջանին՝ հասնել համաձայնության, քանի որ ավելի վտանգավոր աշխարհի առջև ենք։ Իր հերթին՝ Փաշինյանը ներկայացրեց ՆԱՏՕ-ից Հայաստանի սպասելիքները՝ ընդգծելով՝ ակնկալում են ՆԱՏՕ-ի աջակցությունը ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացին։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, խոսելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի կոչերի և այդ կառույցից Փաշինյանի սպասելիքների մասին՝ ընդգծեց՝ այս պաշտոնյայի այցը պետք է դիտարկել աշխարհաքաղաքական կենտրոնների բախման համատեքստում՝ հստակ իմանալով՝ այս այցը պայմանավորված է Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելու հրամայականով։
«Հայաստանի իշխանությունը փորձում է ցույց տալ, թե արևմտամետ է, մոտ ժողովրդավարական երկրներին, և այս առումով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցի նպատակն է տարածաշրջանային երկրներին քաշել ՆԱՏՕ-ի կողմ, իսկ իրականում Հայաստանը դարձնում են այլ երկրների շահերի բախման ռազմադաշտ, իսկ դա նշանակում է, որ այդ քաղաքականությունը չի բերելու այս տարածաշրջանում խաղաղության»,- ասաց Սեյրան Օհանյանը։