ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Կրասուխա»-ն խլացրել է Լեհաստանում Reaper անօդաչու թռչող սարքի կապի համակարգերը և ստիպել վերջինիս վայրէջք կատարել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ամերիկյան MQ-9 Reaper հետախուզական անօդաչու թռչող սարքը ձախողել է իր թռիչքային առաքելությունը, քանի որ անսպասելի խափանվել են նրա բոլոր տեսակի կապի միջոցները և ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել, գրում է overclockers.ru-ն։ Ինչպես ավելի ուշ հայտնի է դարձել, այդ միջադեպի «մեղավորները» եղել են «Կրասուխա» տեսակի ռուսական արտադրության էլեկտրոնային պատերազմի համակարգերը, որոնք համառ հետախույզին «բացատրել» են, որ ռուսական տարածքի մոտ, պետական  սահմանի երկայնքով թռիչքները սարսափելի անցանկալի են։ Խոսքը «Կրասուխա-2» և «Կրասուխա-4» կայանքների մասին է։ «Ռուսական զենքեր» հեռագրային ալիքն է նաև անդրադարձել  այդ միջադեպին. հետախուզական անօդաչու թռչող սարքը անհաջողության է մատնվել որպես լրտես։

Աղբյուրի փոխանցմամբ անօդաչու թռչող սարքը մոտեցել է ռուսական Կալինինգրադ անկլավի երկայնքով անցնող երթուղուն` պարզելու, թե որտեղ են գտնվում ռուսական զորքերը։ Այդ չափազանց հետաքրքրասեր անօդաչու թռչող սարքին հատկապես հետաքրքրել է «Իսկանդեր»-ների տեղակայման կետերը։ Բայց ամերիկյան «թռչնի» մանևրը հաջող չի ստացվել՝ «Կրասուխա-2»-ն ազդել է GPS նավիգացիոն և ռադիոտեղորոշիչ համակարգերի վրա, որոնք պատասխանատու են Iridium-Data Link փակ տիպի կապի համար: Քիչ անց «Կրասուխա-4»-ն է մտել խաղի մեջ, բառացիորեն լռեցնելով APY-8 ռադարային սկաները և SATCOM ալեհավաքը՝ դրանք մշակելով «անպետք տվյալների» ուղղորդված ճառագայթով։ Համալիր ազդեցությունը հանգեցրել է նրան, որ արտաքին աշխարհի և ամերիկյան անօդաչու թռչող սարքի կառավարման օպերատորների հետ կապի բոլոր մոդուլները խափանվել են, ինչը սպառնում էր սարքի արագ անկմամբ: Վթարից խուսափելու համար անօդաչուի մեջ ինքնակառավարման համակարգն է միացվել, որից հետո անօդաչուն շտապ վերադարձել է Միրոսլավեց, որտեղից 10 րոպե առաջ էր անփառունակ կերպով օդ բարձրացել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular