ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գեղարքունիքում աշակերտին բռնության են ենթարկել «փոքրամարմին լինելու, գանգուր մազերի ու գերազանց սովորելու պատճառով»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գեղարքունիքում աշակերտին բռնության են ենթարկել «փոքրամարմին լինելու, գանգուր մազերի ու գերազանց սովորելու պատճառով»

«Ազատությունը» գրում է․

«Դեպքը տեղի է ունեցել օրերս՝ Գեղարքունիքի մարզի դպրոցներից մեկում: «Ազատությանը» դիմած ծնողը խնդրեց չհրապարակել իր անունն ու նույնականացնող որևէ տվյալ: «Փոքր համայնքում մեզ կհալածեն»,- նեղսրտեց կինը, որն ասում է՝ 2 տարի շարունակ որդին դպրոցից տուն է եկել փոշոտ հագուստով, վնասվածքներով, մի անգամ էլ կոտրած թևով:

 

Ոստիկաններին իրենք չեն պատմել, որ դասընկերներն են դպրոցի բակում տղային ծեծել՝ նույն համայնքում չթիրախավորվելու համար։ Հալածանքների պատճառն ըստ մոր, որդու փոքրամարմին լինելը, փարթամ գանգուր մազերն ու գերազանց սովորելն են եղել։ Անչափահասի մայրն ասում է՝ պարբերաբար դիմել է դասղեկին ու տնօրենին։

Տնօրենի հետ վերջին խոսակցությունը եղել է շաբաթվա սկզբին, երբ իր անանուն նամակն արդեն հրապարակված էր:

«Երբեք չեմ մոռանա այս ապրումները»,- ասում է տևական ստորացումների ենթարկված պատանին, որը դասարանցիների օգնությունն է խնդրել, երբ իրեն մոտեցրել են սառը ծորակին:

Ոստիկանությունից ու Կրթության նախարարությունից ասում են՝ հիմնականում գործն իրենց է հասնում, երբ արդեն ծնողներն են սկսում վիճել կամ բանը հասնում է բռունցքներին:

Միայն նախորդ տարի, ոստիկանները շուրջ 700 դեպք են կանխել, երբ անչափահասները փորձել են ինքնուրույն հաշիվներ պարզել ու հայտնվել են ոստիկանների տեսադաշտում: Ելքը կարող էր ողբերգական լինել, եթե ժամանակին չկանխվեր, ասում են տեսուչները: Այս թիվը 2022-ին շուրջ 3 անգամ մեծ է եղել: Զգալի մասն, ըստ ոստիկանության, հենց բուլինգի դեպքեր են եղել: Բայց բուլինգը Հայաստանում քրեականացված չէ, իրավապահներն անգամ հստակ վիճակագրություն չեն վարում:

Աշխարհում 13-15 տարեկան աշակերտների կեսը՝ 150 միլիոնը, ասել է, որ դպրոցում կամ դպրոցի տարածքում հասակակիցների կողմից բռնության է ենթարկվել: Սա երեխաների անվտանգությամբ զբաղվող ՅՈՒՆԻՍԵՖ-ի վերջին՝ 2018-ի զեկույցն է։ «Խնդրի հստակ պատկեր է պետք», - ասում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասնագետ Վիկտորիա Օհանյանը՝ կարևորելով, որ հենց դպրոցներում սկսեն գրանցել բուլինգի դեպքերը»:

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular