ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը պատրաստվում է հարվածի տակ դնել ՀՀ էներգետիկ ինքնաբավությունը

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Մարտի 21-ին Բրյուսելում ատոմային էներգետիկային նվիրված գագաթնաժողով է կազմակերպվում, որին իր մասնակցությունն արդեն հաստատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ատոմային էներգետիկային նվիրված գագաթնաժողովն անցկացվելու է Բրյուսելում՝ մարտի 21-22-ը։ Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունը հայտնում է, որ սա լինելու է ատոմային էներգետիկային նվիրված երբևէ առաջին գագաթնաժողովը։ Գագաթնաժողովը համախմբելու է աշխարհի տարբեր երկրների առաջնորդների՝ ընդգծելու ատոմային էներգետիկայի դերը գլոբալ խնդիրները լուծելու հարցում։ Հայկական պատվիրակության այցի նպատակն էներգետիկ ոլորտում նոր գործընկերներ գտնելն է:

Այլ խոսքերով՝ Փաշինյանը ցանկանում է, որպեսզի հայկական ատոմակայանի նոր ռեակտորը կառուցեն արևմտյան երկրները  և ոչ թե ՌԴ-ն: Սա ամբողջովին տեղավորվում է Արևմուտքից պարբերաբար հնչող՝ էներգետիկ ոլորտում ՌԴ-ից կախվածությունը նվազեցնելու կոչերի տրամաբանության մեջ: Մինչդեռ հիշեցնենք, որ «Ռոսատոմը» պատրաստ է առաջարկել ռուսական նախագծման ատոմակայաններ` ВВЭР ռեակտորներով, որոնք առանձնանում են բարձր անվտանգութայմբ և տնտեսական արդյունավետությամբ։ Այսօր աշխարհում ամենաանվտանգ և հուսալի տիպի էներգետիկական ռեակտորներից մեկը՝  ռուսական ВВЭР նախագիծն է՝ ջրա-ջրային էներգետիկական ռեակտոր: Այն հանդիսանում է միջուկային էներգետիկ կայանքների զարգացման ամենահաջող ճյուղերից մեկի ներկայացուցիչը։ Այլ երկրներում այս տեսակի ռեակտորների ընդհանուր անվանումն է PWR (Pressurized Water Reactor), որը համարվում է համաշխարհային միջուկային էներգիայի հիմքը։ Նման ռեակտորով առաջին կայանը՝ Շիպինգպորտ  ԱԷԿ-ը գործարկվել է ԱՄՆ-ում 1957 թվականին։ Առաջին ВВЭР-ը շահագործման է հանձնվել 1964 թվականին Նովովորոնեժի ԱԷԿ-ի թիվ 1 էներգաբլոկում՝ առաջին սերնդի էներգետիկական ռեակտոր։ Հետագայում հայտնվեցին երկրորդ սերնդի ռեակտորներ, դրանք արդեն սերիական էին և կառուցվեցին ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում։ Ժամանակակից սերնդի 3+ ռեակտորի դեպքում, նույնիսկ հոսանքազրկմամբ և ավերածությամբ ուժեղ երկրաշարժի դեպքում, նույն պաշտպանիչ համակարգերը թույլ չեն տա, որ ռադիոակտիվությունը դուրս գա ռեակտորի բլոկի սահմաններից։ Ռուսական դիզայնի 3+ սերնդի ԱԷԿ-ի բոլոր նախագծերը նախատեսված են MSK-64 սանդղակի 8 բալանոց երկրաշարժի դեպքում անվտանգությունն ապահովելու համար:

Իսկ ի՞նչ է առաջարկում Արևմուտքը: Միացյալ Նահանգները դիտարկում է ՀՀ–ում փոքր մոդուլային միջուկային ռեակտորներ կառուցելու հնարավորությունը, մինչդեռ հայկական ատոմակայանը թե՛ հզորությամբ, թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական և, ամենակարևորը՝ անվտանգության տեսանկյունից անհամեմատելի է փոքր միջուկային ռեակտորների հետ։  Մոդուլային ռեակտորները առավելագույնը կարող են ունենալ 300 մգվտ հզորություն, համեմատության համար նշենք, որ ներկայում գործող մեր ԱԷԿ-2 ՝ 408 մգվտ հզորություն ունի։ Հաշվի առնելով Հայաստանում աճող էլեկտրաէներգիայի պահանջարկը, նաև Հյուսիս-հարավ նոր էներգետիկական միջանցքին միանալու, ինչպես նաև Սև ծովի հատակով ԵՄ երկրներ էլէներգիայի մատակարարմանը միանալու հնարավորությունը՝ մոդուլային ռեակտորներին որևէ այլընտրանք չեն կարող լինել։

Ստացվում է, որ Փաշինյանը լուրջ հարվածի տակ է դնում Հայաստանի էներգետիկ ինքնաբավությունը՝ նախընտրելով Արևմուտքի առաջարկած թանկ և ՌԴ առաջարկին հզորությամբ տասնապատիկ անգամ զիջող տարբերակը: Ինչպես հասկանում ենք, Փաշինյանին ՀՀ էներգետիկ շահերն այնքան էլ չեն հուզում, կարևորը՝ Արևմուտքում գոհ կլինեն, գուցե նաև մեկ անգամ ևս հոտնկայս ծափահարեն Եվրոպական խորհրդարանում....

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular